«Մանանա» ծրագրի երկամյա հոբելյանը

02.03.2012

«Մանանա» ծրագիրը նախաձեռնել էին Սուրբ Էջմիածնի Միաբանության սարկավագները երկու տարի առաջ: Այսօր այս ծրագրի շնորհիվ հազարավոր երիտասարդ մասնակցում են Աստվածաշնչի ուսումնասիրությանը, ծանոթանում քրիստոնեական հավատքին եւ վարդապետությանը, քննարկում հայ երիտասարդության առջեւ ծառացած խնդիրներն ու մարտահրավերները: