«Մանանա» երիտասարդական նոր ծրագիր

09.02.2011

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան սարկավագները նախաձեռնել են նոր երիտասարդական ծրագիր, որը կոչվում է « Մանանա »: Ծրագրի շրջանակներում հոգեւորականները կազմակերպում են դասախոսություններ և քննարկումներ հոգեւոր եւ հասարակական կյանքին առնչվող թեմաներով: Քննարկումները իրականացվում են ութ տարբեր եկեղեցիներում եւ Հայ Առաքելական Եկեղեցու երիտասարդական միություններում ու կենտրոններում: Ծրագրի շրջանակներում լայնորեն կիրառվում են այնպիսի սոցիալական ցանցեր, ինչպիսին է օրինակ` Facebook-ը՝ երիտասարդներին տարբեր միջոցառումների հրավիրելու համար: Ծրագիրը համախմբում է երիտասարդներին ընդհանրական աղոթքների ինչպես նաեւ ուխտագնացություններ կազմակերպելու համար: