«Ղրիմի հայկական եկեղեցու պատմությունը» խորագրով ցուցահանդես.

06.11.2012

Սիմֆերոպոլ քաղաքում տեղի ունեցավ Ղրիմի «Հայկական եկեղեցիների պատմությունը» խորագրով ցուցահանդես, որը կազմակերպվել էր Հայաստանի Ազգային եւ Ղրիմի Պետական արխիվների կողմից: Ներկայացվող փաստաթղթերը թվագրվում են XVIII- XX դդ.: Ցուցահանդեսից հետո տեղի ունեցավ գիտական կոնֆերանս «Հայերն Ուկրաինայում երեկ, այսօր եւ վաղը» թեմայով: