«Ձեռք մեկնիր եղբորդ» ամենամյա բարեգործական ծրագիր

01.09.2014

Գուգարաց թեմում, նախաձեռնությամբ թեմակալ առաջնորդ գեր. Տ. Սեպուհ արք. Չուլջյանի, մեկնարկեց «Ձեռք մեկնիր եղբորդ» ամենամյա բարեգործական ծրագիրը,որի հիմնական նպատակը որեւէ անապահով ընտանիքի բնակարանով ապահովելն է: Այս անգամ հանգանակված գումարով բնակարան գնվեց Քալաշյան ընտանիքի համար: բարեգործական ծրագրին միացավ նաեւ վանաձորցի մոսկվաբնակ բարերար Արտակ Եվոյանը, որը բնակարան նվիրեց թեմին: