«Հանուն Արցախի համազգային աղոթքը մեզ համար անհուսության աղոթք չէ». Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետ

03.10.2023

«Մեր հավատը, հույսը, հայրենասիրությունն ու ազգանվիրումը երբեք հնարավոր չէ սպանել, այդ իսկ պատճառով հանուն Արցախի համազգային աղոթքը մեզ համար անհուսության աղոթք չէ, վշտի աղոթք չէ, տրտմության աղոթք չէ, այլ հույսի ու մխիթարության, վերհառնումի ու հարության աղոթք է»,-Մայր Աթոռ Ս. Էջմիածնում համազգային աղոթքի օրը իր ուղերձում ասաց Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը։