«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի օլիմպիադա

26.08.2013

Օգոստոսի 9-15-ին Ծաղկաձորում ՀՀ Կրթության և գիտության նախարարության, Կրթության ազգային ինստիտուտի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի համագործակցությամբ կայացավ համահայկական հայագիտական 6-րդ օլիմպիադան: Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ այս տարի առաջին անգամ օլիմպիադայի շրջանակներում կազմակերպվեց նաև «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի մրցույթ: