«Հայերենը խնդիր է, բայց այս երեխաների սիրտը այրվում է հայկականությամբ». Քլիվլենդի հոգևոր հովիվ
11.07.2022
ԱՄՆ-ից եկած երիտասարդների մեծ մասն առաջին անգամ էր Հայաստանում։ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ուխտավորների հետ հանդիպեց Ամենայն հայոց կաթողիկոսը: Երիտասարդները Մայր Աթոռ էին եկել ԱՄՆ հայոց Արևելյան թեմի նորընտիր առաջնորդ Մեսրոպ վարդապետ Պարսամյանի և Քլիվլենդ քաղաքի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հրաչ քահանա Սարգսյանի ուղեկցությամբ: