«Հայ եկեղեցու պատմություն» առարկայի օլիմպիադա
11.05.2017
Գեւորգյան հոգեոր ճեմարանում անցկացվեց «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը: ՀՀ մարզերի եւ Արցախի դպրոցներից 113 աշակերտներ մասնակցում էին օլիմպիադային: Միջոցառումն անցկացվում է 2009 թվականից՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի եւ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության նախաձեռնությամբ: