«Կառուցենք հավատով» տնաշինական ծրագիր
29.04.2011
«Կառուցենք հավատով» տնաշինական ծրագիրը իրականացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Հայաստանում «Ֆուլեր» տնաշինական կենտրոնի կողմից,Հայ Առաքելական Եկեղեցու թեմերի եւ բարերարների ֆինանսավորմամբ: Ծրագիրը իր գործունեությունը սկսել է 2000թ. Հայոց Եկեղեցու եւ Հայաստանում «Հաբիթաթ հանուն մարդասիրության» կազմակերպության «Նախագահ Ջիմի Քարթեր» ծրագրի աջակցությամբ: 2000-2005 թթ. ծրագիրը իր աջակցությունը բերեց 13 հայ ընտանիքի: 2008-ից «Կառուցենք հավատով» ծրագրի շրջանակներում Եկեղեցու միջոցով Հայաստանի տարբեր մարզերում կառուցվել է 97 բնակարան: