«Թանգարանային գիշեր» Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում-2014

19.05.2014

Մայիսի 17-ին, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մասնակցեց «Թանգարանային գիշեր» համազգային միջոցառմանը: Մինչեւ ուշ գիշեր հազարավոր մարդիկ այցելեցին Մայր Աթոռի Ռուբեն Սեւակի անվան եւ Մայր Տաճարի թանգարաններ: Այցելուները նաեւ հնարավորություն ունեցան ներկա գտնվելու երգչախմբային եւ երգեհոնային համերգի` Մայր Տաճարի երգչախմբի կատարմամբ: