«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային համաժողով

28.04.2015

Ապրիլի 22-ին Երևանի Մարզահամերգային համալիրում մեկնարկեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով կազմակերպված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային երկօրյա համաժողովը, որի աշխատանքներին մասնակցում էին հայ և օտարերկրացի հասարակական, քաղաքական գործիչներ, Քրիստոնեական տարբեր Եկեղեցիների ներկայացուցիչներ, կրթության և գիտության մշակներ: