«Երեմյան շենք» վերանորոգում Մայր Աթոռում

13.04.2012

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը սկսել է պատմական նշանակություն ունեցող կառույցներից` «Երեմյան» շենքի վերանորոգման աշխատանքները: Շենքը կառուցվել է 19-րդ դարի վերջին եւ ծառայել է Մայր Աթոռի Միաբանությանը որպես բնակելի խցեր: Շենքի վերակառուցման եւ վերանորոգման աշխատանքները նախաձեռնվել է Միացյալ Նահանգներում բնակվող Մարտիկյանների ընտանիքի առատաձեռն նվիրատվության շնորհիվ: