«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսությունը-2016
19.07.2016
Հուլիսի 13-ին Մայր Աթոռում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Եղիցի լույս» մրցանակի հանձնման արարողությունը: Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից սահմանված պատվավոր մրցանակն այս տարի շնորհվեց անվանի կինոռեժիսոր Ռոման Բալայանին: