«Եկեղեցին և սահմանադրական մշակույթը» խորագրով շնորհանդես Մայր Աթոռում
26.07.2021
Հուլիսի 23-ին Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ, տեղի ունեցավ «Եկեղեցին և սահմանադրական մշակույթը» խորագրով շնորհանդես։ Ներկայացվեցին Մայր Աթոռի հրատարակչության լույս ընծայած «Համաբարբառ Կանոնագիրք հայոց» ժողովածուն և «Սահմանադրական մշակույթի արժեբանական ակունքները հայ ժողովրդի հազարամյա տարեգրության ծալքերում» կոլեկտիվ մենագրությունը: