«Եկեղեցի և պետություն փոխհարաբերություններ. հրամայականներ և մարտահրավերներ» խորագրով գիտաժողով

24.10.2013

Հոկտեմբերի 19-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում իր աշխատանքն ավարտեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ գումարված «Եկեղեցի և պետություն փոխհարաբերություններ. հրամայականներ և մարտահրավերներ» խորագրով միջազգային գիտաժողովը: Երկօրյա գիտաժողովի ընթացքում «Եկեղեցի և պետություն փոխհարաբերությունների տարբեր մոդելներն այսօր» թեմայի շուրջ բանախոսեցին Սերգեյ քահանա Մատյուշինը (Ռուս Ուղղափառ եկեղեցի) և Ասատուր Նահապետյանը (Երևանի Հայ ավետարանական-մկրտական քրիստոնյաների եկեղեցի):