«Գրաբարյան օրեր» ծրագրի ամփոփում
30.11.2015
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում ամփոփվեցին «Գրաբարյան օրեր» ծրագրի մեկամյա աշխատանքները: Նախորդ տարի մեկնարկած «Գրաբարյան օրեր» ծրագրով Երևանի մի շարք դպրոցներում իրականացվել են գրաբարի ընթերցումներ, բաց դասեր, քննարկումներ, ինտելեկտուալ խաղեր: