«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի ներկայացուցիչների հանդիպումը Վեհափառ Հայրապետի հետ

14.10.2019

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի՝ Լիսաբոնից ժամանած ներկայացուցիչներին: Հյուրերին ուղեկցում էր «Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության» հիմնադիր Վահե Մխիթարյանը: Հայաստան այցը կազմակերպվել է Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան 150-ամյակի առիթով: