«CYMA» Քրիստոնյա երիտասարդական առաքելություն
17.08.2012
Հայ Եկեղեցու թեմերը բազմաթիվ ծրագրերով ջանում են պահել հայի ինքնությունը`աշխատելով խմբերի, ընտանիքների, անհատների հետ: Կանադայի Հայոց թեմի նախաձեռնությամբ գործում է այդպիսի մի ծրագիր` «CYMA»,այսինքն` քրիստոնյա երիտասարդական առաքելություն դեպի Հայաստան անվամբ , որի շրջանակներում մի խումբ կանադահայ երիտասարդներ այցելել են Կոտայքի մարզի Գեղադիր գյուղ առավել մոտիկից ճանաչելու Հայաստանն ու հայկական միջավայրը: Նրանց նախաձեռնոթյամբ վերանորոգվել է նաեւ գյուղի դպրոցի երկու դասարան: