Սարդարապատի հուշահամալիրում ոստիկանության գործողությունները դատապարտել են բոլոր թեմերը

03.06.2024

Հայ առաքելական եկեղեցու նվիրապետական աթոռների, թեմերի, հայրապետական պատվիրակությունների առաջնորդներ դատապարտել են Սարդարապատի հուշահամալիր այցի ընթացքում ոստիկանների կողմից Հայոց Հայրապետի ու եկեղեցականների նկատմամբ անհարգալից դրսևորումները, հուշահամալիրի տարածք մուտք գործելու արգելքներն ու բռնի գործողությունները: