Միջինքի գաթան պատրաստվում է ձեթով, մեղրաջրով, ընկույզով և քիշմիշով

28.03.2025

Մեծ Պահքը կիսող 24-րդ օրը կոչվում է Միջինք: Այդ օրը, ժողովրդական ավանդության համաձայն, խորհրդանշական բաղարջ կամ միջինքի գաթա են թխում` ներսում թաքցրած նշանով: Միջինքի գաթան նույնպես պահքային է․ պատրաստվում է ձեթով, մեղրաջրով, ընկույզով և քիշմիշով: