Արևագալի ժամերգությունը Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում

30.03.2025

Արևագալի ժամերգությունը կատարվում է արևածագին՝ «Ի դէմս Հոգւոյն Սրբոյ»: Ժամերգության տնօրինական հիշատակն է Քրիստոսի հարությունը և աշակերտներին երևալը: Արևագալի ժամերգությունը կատարվում է Մեծ Պահքին (բացառությամբ շաբաթ և կիրակի օրերը)՝ սկսած առաջին չորեքշաբթի օրվանից մինչև Ղազարոսի հարության հիշատակի նախորդ օրը` ուրբաթ։