6-րդ Եկեղեցական-ներկայացուցչական ժողով (օր երկրորդ)

09.06.2017

Հունիսի 6-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկած Եկեղեցական-ներկայացուցչական վեցերորդ ժողովի երկրորդ օրվա նիստին ընտրվեց Գերագույն հոգևոր խորհրդի նոր կազմը, թվով 24 աշխարհական և հոգևորական ներկայացուցիչ՝ Հայաստանի և աշխարհասփյուռ թեմերից: Քննարկվեց և ընդունվեց բարեփոխված թեմական կանոնադրությունը: Հայաստանի թեմերի համար կգործի միասնական կանոնադրություն: