5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի կազմավորման 25-ամյակը

29.11.2017

Նոյեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, նշվեց 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի կազմավորման 25-ամյակը: Այս առիթով, Ս. Էջմիածնի Մայր Տաճարում կատարվեց Հանրապետական մաղթանք: