44-օրյա պատերազմում նահատակված հայորդիների հիշատակի խաչքարը Նորք-Մարաշում

06.06.2022

Երևանի Նորք-Մարաշ համայնքի բնակիչների նախաձեռնությամբ Ս. Աստվածածին եկեղեցու բակում Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հայորդիների հիշատակին նվիրված խաչքար տեղադրվեց: Համայնքից շատերն են մասնակցել պատերազմին, յոթը չեն վերադարձել: