Մայր Աթոռն օգտագործում է իր հնարավորություններն ու լծակները գերիների ազատ արձակման համար
17.03.2025
ԱՄՆ արևելյան թեմի առաջնորդը դիմել է ԱՄՆ նախագահին՝ խնդրելով աջակցել հայ գերիների ազատ արձակմանը։ Նա տեղեկացրել է, որ Ադրբեջանում հայ գերիները ենթարկվում են անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների։
Ֆրանսիայի թեմը ղպտի և ասորի Քույր եկեղեցիների առաջնորդների հետ պատկան մարմիններից պահանջել են գերիների անհապաղ ազատում:
Ավելի վաղ՝ նոյեմբերին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոչով Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կենտրոնակայանում` Ժնևում, տեղի է ունեցել միասնական աղոթք՝ հանուն խաղաղության, գերիների ազատ արձակման և բռնի տեղահանվածների աջակցության: