Մայր Աթոռին ընծայաբերվել է Սուրբ Վլաս եպիսկոպոս Սեբաստացու մասունքը
17.09.2024
Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին: Բարերարը Մայր Աթոռին ընծայաբերել է համաքրիստոնեական սուրբ Վլաս եպիսկոպոս Սեբաստացու՝ III-IV դարեր թվագրվող մասունքը։ Այն հանձնվել է Մայր Աթոռի Գանձատան պահպանությանը, որտեղ այցելող հավատավոր ուխտավորները հնարավորություն կունենան հաղորդակից դառնալ սրբի մասունքներից ճառագող օրհնությանը: