Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարությամբ հորդորել է Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը

14.03.2025

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ գումարված Գերագույն Հոգևոր Խորհրդի ժողովը Արցախի քաղաքական ղեկավարության, զինվորականների և քաղաքացիական անձանց նկատմամբ Ադրբեջանում իրականացվող շինծու դատավարությունները, հայ գերիների և պատանդների նկատմամբ արարքները որակել է հայ ժողովրդի և Հայաստանի դեմ Ադրբեջանի շարունակվող թշնամանքի և ագրեսիայի հերթական դրսևորումներ։ Խորհուրդը հորդորել է Հայաստանի իշխանություններին նախաձեռնել գործուն ու հնարավորինս տեսանելի քայլեր այս հարցում և ծառայեցնել հայկական ու միջազգային շրջանակների բոլոր հնարավորություններն ու ամբողջ ներուժը։