105 տարի անց Մոսկվայի հայկական եկեղեցում առաջին անգամ ցուցադրվել է Մարտիրոս Սարյանի կտավը
25.06.2024
Հունիսի 20-ին Մոսկվայի հայկական եկեղեցու «Տապան» թանգարանում բացվել է աշխարհահռչակ նկարիչ Մարտիրոս Սարյանի հանրությանը գրեթե անհայտ կտավներից մեկի ցուցադրությունը: 1919 թվականին վրձնած նկարը հեղինակը վերնագրել է «Կարմիր ձի»։
Եզրաս սրբազանի խնդրանքով կտավը ժամանակավոր ցուցադրության համար տրամադրել է Վալերի Դուդակովը, ում հետ թանգարանը գործակցում է և ցուցադրություններ կազմակերպում: Դուդակովը կտավը ձեռք է բերել 1980-ականերին և երբեք ցուցադրության չի ներկայացրել: