Սուրբ Վարդան Զորավարի և 1036 զորականների հիշատակի համար Մայր Տաճարում Պատարագ է մատուցվել

03.03.2025

451 թվականին Ավարայրի դաշտում զոհված զորականները հայրենիքի Սուրբ նահատակներ են համարվում: Նրանք կռվեցին ու զոհվեցին հանուն հավատի, հայ ինքնության և հայրենիքի` անվարան նվիրաբերելով իրենց կյանքը: Հայ Առաքելական Եկեղեցին սրբոց Վարդանանց տոնից երկու օր առաջ հիշատակում է  Վարդանանց պատերազմից հետո հետապնդումների ենթարկված և զոհված հոգևորականներին` Ղևոնդյանց քահանաներին: