Ստեղծվել է 2013 թ․ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ։
Գրասենյակի առաքելությունն է Աստվածաշնչի և Սրբազան Ավանդության, Տիեզերական և Տեղական ժողովների որոշումների, Եկեղեցու Հայրերի և Եկեղեցական կանոնների, ծիսակարգի և կոնդակների, հովվական խնամքի և այլ եկեղեցիների ու կրոնական համայնքների փորձառության հիման վրա ուսումնասիրել, քննել և հստակեցնել մեր ժամանակների մարտահրավերները, հասարակության կողմից առաջադրած հիմնախնդիրները և արտահայտել դրանց վերաբերյալ Հայ Եկեղեցու դիրքորոշումը:
Սոցիալական ուսմունքի հիման վրա հայեցակարգային գրասենյակն առաջարկում է քրիստոնեական կենսաէթիկայի, առողջապահության, բնապահպանության, դատաիրավական, սոցիալական, տնտեսական բնույթի խնդիրների, գիտության, կրթության, հիմնարար աստվածաբանական, կրոնագիտական, հասարակական, քաղաքական, պետության հետ փոխհարաբերությունների, միջկրոնական, միջդավանական հարաբերությունների, հասարակական լայն շրջանակներին վերաբերող հարցերի լուծումներ:
Եկեղեցու սոցիալական ուսմունքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Հայաստանի Հանրապետության օրենսդիր և գործադիր իշխանությունների համար կարող է հանդիսանա կանոնների, օրենքների և որոշումների ընդունման ուղենիշ:
Գրասենյակը զբաղվում է նաև Կաթողիկոսարանի, Դիվանատան, Վանական խորհրդի, տարբեր բաժինների և հանձնախմբերի կողմից հայեցակարգային հարցերին վերաբերող դիմումների ու նամակների քննարկմանը, խնդրո առարկա հարցերի վերաբերյալ կատարում է ուսումնասիրություններ, ինչպես նաև Մայր Աթոռի համապատասխան գրասենյակին է փոխանցում Եկեղեցու հայեցակարգային մոտեցումները:
Գրասենյակի գործառույթներից է նաև Մայր Աթոռի, թեմերի, եկեղեցական այլ բաժինների ու կառույցների առաքելության, գործառույթների վերաբերյալ հիմնավոր, գործնական առաջարկությունների պատրաստումը և դրանց՝ ղեկավարներին ու ատենապետերին ներկայացումը:
Տնօրեն՝ Գերաշնորհ Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյան
Էլ. հասցե՝ [email protected]
Հեռ.՝ +374-10-517-165
+374-10-517-166(167,168)