2020 թ. նոյեմբերին Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիմնվեց Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակը:
Բաժնի նպատակն է միջազգային հանրությանը, հասարակական տարբեր կազմակերպություններին համապարփակ տեղեկատվություն փոխանցել Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության վերաբերյալ: Այս առիթով գրասենյակը իրականացնում է կարճաժամկետ և երկարաժամկետ գործունեություն:
Գրասենյակի նպատակն է հոգևոր մշակութային հուշարձանների վերաբերյալ իրականացնել ուսումնասիրություններ, պատրաստել վերջիններիս մասին օտարալեզու հրատարակություններ և նպաստել տեղեկատվական սույն նյութի լայն տարածմանը տարբեր երկրների գիտական և կրթական հաստատություններում, հուշարձանների պահպանությամբ զբաղվող միջազգային կառույցներում, Հայաստանի և արտերկրի հայագետների ներգրավմամբ իրականացնել արդեն իսկ առկա գրականության թարգմանում օտար լեզուներով և դրանց տարածում քաղաքական ուսումնասիրություններ կատարող հայտնի միջազգային հետազոտական կենտրոններում:
Գրասենյակը կապեր է հաստատել հուշարձանների պատմությամբ զբաղվող միջազգային կառույցների և պետական պատկան մարմինների, ինչպես նաև միջեկեղեցական կառույցների և օտար Եկեղեցիների հետ՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Արցախի հուշարձանների պահպանության առաքելության վրա:
Այս ամենին զուգահեռ՝ գրասենյակն ակտիվ գործունեություն է ծավալում առցանց հարթակում՝ տարածելով Արցախի հուշաձանների վերաբերյալ օտարալեզու տեղեկատվություն:
Տնօրեն՝ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
Հեռ. +374–10-517–287
Էլ. փոստ. – [email protected]