2020 թ. հունվարի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Մայր Աթոռում ստեղծվել է Քարոզչական կենտրոն։
Քարոզչական կենտրոնի առաքելությունը միտված է նպաստելու Մայր Աթոռի և թեմերի հոգևոր քարոզչական գործունեության առավել ակտիվացմանը:
Կենտրոնը հոգևորականների հովվական ծառայությանն օժանդակելու նպատակով պատրաստել է քարոզչական մեթոդական ձեռնարկներ և օժանդակ նյութեր:
Քարոզչական կենտրոնը իրագործում է տարաբնույթ քարոզչական ծրագրեր, որոնցից հիմնականն են ՝
1. Հանրամատչելի հրատարակությունների իրականացում,
2. Քարոզչական գործունեություն թեմերի հեռավոր այն գյուղերում և համայնքներում, որտեղ հոգևորականները կարիք ունեն օժանդակության,
3. Հստակեցնում է, թե հատկապես, որ համայնքներն են, որոնք անհրաժեշտություն ունեն հոգևոր ծառայության օժանդակության: Ենթադրվում են քարոզչական այցեր կենտրոնի ներքո գործող անձանց կողմից, ինչպես նաև զանազան հոգևոր ծրագրերի իրականացում համայնքներում՝ նպատակ ունենալով զորացնել հոգևոր կյանքը,
4. Պարբերաբար կազմակերպվում են ժամերգություններ և հիվանդաց աղոթքներ հիվանդանոցներին կից գործող մատուռներում:
5. Քարոզչական այցեր զանազան թեմեր ու փորձնական ծրագրերի իրականացում,
6. Հոգևոր հետազոտական աշխատանքի իրականացում և այլն:
Քարոզչական կենտրոնի գործունության հիմքում ընկած են Սուրբ Գրքի ուսուցումն ու Հայ Եկեղեցու սրբազան վարդապետության փոխանցումը:
Տնօրեն՝ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյան
Հեռ. +(374)10–517–287
Էլ. փոստ. – [email protected]