Ուղերձ Աստվածածնի Ավետման և մայրության ու գեղեցկության տոնի առթիվ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Ավետման և մայրության ու գեղեցկության տոնի առիթով

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ, ԱՊՐԻԼ 7

 
 
 
 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում սիրեցյալ մեր ժողովրդի բոլոր զավակներին Ավետման շնորհաբաշխ տոնի բերկրալի առիթով եւ շնորհավորում բոլոր կանանց Մայրության եւ գեղեցկության օրվա կապակցությամբ:

Մեր աղոթքն ու հայցն է, որ Գաբրիել հրեշտակապետի կողմից Սուրբ Աստվածածնին տրված Ավետիսը` «Ուրախացիր, ով շնորհընկալ, Տերը քեզ հետ է», Աստծո Սիրո փրկարար խորհրդով, նորոգիչ ու կենսապարգեւ իր զորությամբ բնակություն հաստատի ընտանեկան բոլոր հարկերից ներս:

Թող Սուրբ Աստվածածնի գթառատ բարեխոսությամբ Միածին Որդին մայրության շնորհով զարդարի բոլոր կանանց եւ խաղաղության ու բարօրության մեջ պահպանի մեր մայրերին ու քույրերին` միշտ խինդով լեցուն ու երջանիկ, միշտ գեղեցիկ` օրհնված առաքինություններով ու բարեգործությամբ:

Շնորհք, սէր եւ խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ. ամէն:

Օրհնությամբ` ԳԱՐԵԳԻՆ Բ 

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ