Ամենայն Հայոց Կաթողիկոս
Ուղերձ հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում տեղի ունեցած ողբերգության առիթով
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում տեղի ունեցած ողբերգության առիթով
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 28
ՄԵԾԱՀԱՐԳ ՏԻԱՐ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ՝ ՆԱԽԱԳԱՀ ՀԱՑԱԱՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ԵՎ ՍԻՐԵՑՅԱԼ ԺՈՂՈՎՈՒՐԴ ՀԱՅՈՑ
Հայաստանի և ողջ հայության համար ծանր և դժվարին այս պահին, երբ վտանգված է մեր ժողովրդի 10-ամյա մաքառմամբ ձեռք բերված անդորրը և անօրինակ զոհողությունների ու զրկանքների գնով նվաճված պետականությանր Հայաստանի Հանրապետության, մեր աղոթքն ենք բարձրացնում առ Աստված և հայցում Տիրոջ զորակցությունր՝ պահպանելու խաղաղությունր մեր Հայրենիքի և ողջախոհությամբ առաջնորդելու մեր ժողովրդի զավակաց։
Անչափելի է մեր վրդովմունքր Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի շենքում սահմռկեցուցիչ ահաբեկչության աննախադեպ ոճրի առիթով, որին զոհ գնացին մեր ժողովրդի ընտրյալ զավակներր, ազատ, ժողովրդավար և օրինահարգ պետության կերտման դժվարին առաքելության նվիրյալները՝ Ազգային ժողովի նախագահ տիար Կարեն Դեմիրճյանր և Հայաստանի Հանրապետության վարչապետ տիար Վազգեն Սարգսյանր։
Նրանք զոհվեցին որպես նահատակներ Հայրենիքի և ժողովրդի նկատմամբ իրենց սրբազան պարտքի կատարման պահին։
Հավատում ենք, որ մեր ժողովուրդր, հավատարիմ իր ոգուն և նկարագրին, Տիրոջ առաջնորդությամբ առավել պիտի համախմբվի հանրապետության ղեկավարության շուրջ՝ դատապարտելու Աստվածամերժ այս ոճիրր՝ հաստատելով իր անվերապահ զորակցությունր հայրենի պետության և իր գալիքի հանդեպ։
Հանուն Հայ Առաքելական ԱՍ. Եկեղեցու՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսության, նվիրապետական Աթոռների, ողջ հոգևոր դասի, Ազգային– եկեղեցական ժողովի. Գերագույն Հոգևոր Խորհրդի և ողջ հավատացյալների, խորապես ցավակցում ենք Ձեզ և համայն հայությանը, վշտակից ենք անմեղ զոհերի ընտանիքներին և բոլոր հարազատներին։
Հայրաբար հորդորում ենք անհապաղ ազատել բոլոր պատանդներին։
Թ՛ոդ Ողորմածն Աստված երկնային արքայությանն արժանացնի անմեղ գոհերի լույս հոգիներր ն հանգչեցնի սիրո և խաղաղության մեջ։
Ձեզ, հանգուցյալների մերձավորներին և մեր ողջ ժողովրդի հարազատ զավակաց մաղթում ենք Սուրբ Հոգու մխիթարություն և սփոփանք։
Բյուր օրհնություն և խորին խոնարհում հանգուցյալների պայծառ հիշատակին։
«Ցիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցիե։
ԳԱՐԵԳԻՆ Բ
Ըետրյալ Կաթողիկոս Ամենայն Հայոց