1994 թվականին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիմնվել է Մամլո դիվան: Բաժնի գործունեությունը ներառում էր մամուլի տեղեկատվությունների պատրաստում և տարածում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից:
2000 թ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ մամլո դիվանը վերակազմավորվեց, անվանափոխվեց տեղեկատվական համակարգի, իսկ աշխատակազմը՝ ընդարձակվեց։ Տեղեկատվական համակարգն աշխատանքներ է իրականացնում լրագրողների, լուսանկարիչների և տեղեկատվական հարթակում գործող տարբեր կառույցների պատասխանատուների հետ:
Տեղեկատվական համակարգի հիմնական նպատակն է համապարփակ տեղեկատվություն հաղորդել Հայաստանի և Սփյուռքի զանգվածային լրատվամիջոցներին՝ Ամենայն Հայոց Հայրապետի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գործունեության վերաբերյալ (տե՛ս «Նորություններ» բաժինը):
Այսօր Տեղեկատվական համակարգը հայերեն և անգլերեն տեղեկատվություն է տարածում Հայաստանի և Սփյուռքի շուրջ 200 լրատվամիջոցի, Հայ Եկեղեցու թեմերի, սփյուռքահայ ազգային կառույցների, անհատների: Նաև կազմակերպում է կրոնական դասընթացներ լրագրողների համար, հրապարակում է հեղինակային նյութեր:
Տեղեկատվական համակարգի տնօրեն` Տ. Եսայի քահանա Արթենյան
Հեռ․ +374-10-517–170
+374-10-517–171
+374-10-517–172
Էլ. փոստ. [email protected]
Համացանցային ծառայությունների գրասենյակ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի գործունեությունն արդյունավորելու նպատակով, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, 2009 թվականին հիմնադրվում է Համացանցային ծառայությունների գրասենյակը: Սույն բաժինն զբաղվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական եռալեզու (անգլերեն, ռուսերեն, հայերեն)՝ armenianchurch.org հասցեով գործող կայքի, հսկման, անխափան աշխատանքով և ապահովվում է անհրաժեշտ թարմացումները:
Համացանցային ծառայությունների գրասենյակն զբաղվում է սոցիալական ցանցերում Մայր Աթոռի լուրերի թարմացմամբ և առաջընթացով:
Տնօրեն՝ Տ. Համբարձում քահանա Դանիելյան
Հեռ․ +374-10-517–175,
+374-10-517–176