Վերստուգիչ հանձնախումբը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերում, կառույցներում և Մայր Աթոռի ստորաբաժանումներում իրականացնում է ֆինանսատնտեսական գործունեության ստուգումներ, ուսումնասիրություններ և ներքին հսկողություն, կարծիք է հայտնում ֆինանսական հաշվետվության արժանահավատության վերաբերյալ, պարզում ֆինանսական գործունեության համապատասխանությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրությանը և տվյալ երկրի օրենսդրությանը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացնում է առաջարկություններ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ֆինանսատնտեսական բնագավառի աշխատանքների արդյունավետ կազմակերպման ուղղությամբ:
Հանձնախումբը հաշվետու է Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Գերագույն Հոգևոր Խորհրդին:
Ատենապետ՝
Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյան
Անդամներ`
Տիար Խաչատուր Մութաֆյան
Տիար Լյուդվիգ Հարոյան
Տիկին Աննա Բայադյան
Գործավար՝
Տ. Հովել քահանա Գամաղելյան