Վանական խորհուրդը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մշտական գործող կառավարման մարմին է, որն իր գործունեությունը ծավալում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Վանական խորհուրդը ստեղծվել է 2000 թ.՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ:
Խորհրդի գործառույթները սահմանված են Հայ Առաքելական Եկեղեցու կանոնադրությամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից սահմանված լիազորությունների շրջանակներում: Վանական Խորհուրդը վերահսկում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ընթացիկ գործունեությունը, կատարում համապատասխան ստուգումներ, պահանջում բաժինների գործունեության վերաբերյալ հաշվետվություններ, կազմակերպում քննարկումներ, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, տալիս ցուցումներ:
Ատենապետ`
Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան
Անդամներ`
Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայան
Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյան
Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյան
Գործավար՝
Տ․ Սիփան քահանա Գրիգորյան