Սարկավագաց կացարանի երկհարկանի (բակի կողմից միահարկ) կառույցի առաջին հարկը նոր սեղանատան կառուցումից հետո վերածվել է Ռուբեն Սևակի անվան թանգարանի:
2012 թ. առաջին հարկում ծավալված շինարարական վերանորոգչական աշխատանքներն ավարտվեցին 2013 թ. (թանգարանի վերակառուցման նախագծի հեղինակ՝ Մ. Մովսեսյան): Բացումը տեղի է ունեցել 2013 թ. սեպտեմբերի 10-ին: