Կոնդակ Հայոց մեծ դարձի 1700-ամյա հոբելյանի առիթով

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՍՐԲԱՏԱՌ ԿՈՆԴԱԿԸ ՀԱՅՈՑ ՄԵԾ ԴԱՐՁԻ 1700-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻ ԱՌԻԹՈՎ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2001, 6 ՀՈՒՆՎԱՐ

Կոնդակ Հայոց մեծ դարձի 1700-ամյա հոբելյանի առիթով

ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՌԱՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ, ՈՂՈՐՄՈՒԹԵԱՄԲՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԵՒ ԿԱՄՕՔՆ ԱԶԳԻՍ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏ ԵՒ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ, ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ՀԱՄԱԶԳԱԿԱՆ ՆԱԽԱՄԵԾԱՐ ԱԹՈՌՈՅ ԱՐԱՐԱՏԵԱՆ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՒՈՅ ՍՐԲՈՅ ԿԱԹՈՒՂԻԿԷ ԷՋՄԻԱԾՆԻ

 ՔՐԻՍՏՈՍԱՒԱՆԴ ՍԻՐՈՅ ՈՂՋՈՅՆ ՈՒ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ, ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆՑ ՀԱՅՈՑ ՍՐԲՈՅ ԵՐՈՒՍԱՂԻՄԱՅ ԵՒ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍՈՅ, ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ՎԱՐԴԱՊԵՏԱՑ, ՔԱՀԱՆԱՅԻՑ ԵՒ ՍԱՐԿԱՒԱԳԱՑ, ԹԵՄԱԿԱՆ ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՑ, ԹԵՄԱԿԱՆ ԵՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴՈՑ ԵՒ ՊԱՇՏՕՆԷԻՑ ԵՒ ՍԻՐԵՑԵԱԼ ՀԱՄԱՅՆ ՀԱՒԱՏԱՑԵԱԼ ԺՈՂՈՎՐԴԵԱՆ ՀԱՅՈՑ 

«Էջ Միածինն ի հօրէ եւ լոյս փառաց  ընդ նմա»

 

 Նոր Աւետիս է  Աստուածյայտնութեան: Արարչական Սիրով վերստին ջերմացել Է աշխարհը համայն։ Վերստին ունկնդիր  ու ձայնակից ենք լուսազգեստ հրեշտակների «Փառք ի բարձունս Աստուծոյ. եւ յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն երկնաձայն  օրհներգությանը:  Վերստին մեր հոգիներում բեթղեհէմեան  Աստղի լոյսն է զուարթ, զի ծնաւ մեզ այսօր Փրկիչ եւ «Էջ Միածինն ի ՀօրԷ եւ լոյս փառաց ընդ նմա»։

 Գոհութիւն եւ Փառք  Ամենակալ Աստծուն։

 Հայոց երկնքում՝ լոյսն ի լոյսին Բեթղեհէմի, մեծահանդէս  շողարձակում է կանթեղը Ս. Լուսաւորչի եւ Սուրբ Ծննդեան  հոգենորոգութեամբ ու շնորհաբաշխութեան բարի սպասումներով լեցուն մեր  հոգիները առաջնորդում  դէպի երրորդ հազարամեակ, որի առաջին տարին ազգային մեր կեանքում ոսկեդրոշմ կնքուած է Հայոց Մեծ Դարձի 1700-ամեայ յոբելեանով։

 Սիրելի բարեպաշտ ժողովուրդ հայոց ի սփիւռս աշխարհի.

Կանգնած Հայաստանի ազատ հողին. Հայոց խաղաղ երկնքի ներքոյ՝ որպէս շնորհընկալ Հայրապետ Ամենայն Հայոց, Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Լոյս Խորանից բերկրանօք սրտի Սուրբ Ծննդեան բարի Աւետիսն ենք բերում ձեզ եւ զուարճացեալ մեծաւ ուրախութեամբ ծանուցում Հայոց Մեծ Դարձի՝ Հայաստանում քրիստոնէութիւնը  պետական կրօն հռչակելու  1700-ամեակը։

 Առաքելահաստատ է Հայ Եկեղեցին: 2000 տարի՝ Ս. Թադէոս եւ Ս. Բարդուղիմէոս առաքեալների մարտիրոսեալ  արեամբ հիմնամուր, հովում է Արարատի շուրջ մէկտեղուած Թորգոմի տան ժողովրդին եւ առաջնորդում նրան «ի խաւարէ ի լոյս, ի մահուանէ ի կեանս, յապականութենէ յանապականութիւն, յանգիտութենէ ի գիտութիւն ճշմարտութեան Իւրոյ։

 301 թուականին Ս.  Լուսաւորչի անմէգ հայեացքով մեր ժողովուրդը արժանացաւ տեսնելու Յարուցեալ Փրկչի լուսեղէն էջքը հայրենի իր հողում։ «էջ Միածինն ի Հօրէ եւ լոյս փառաց ընդ նմա փառաբանաթեամբ աշխարհը Հայոց առաջի Աստծոյ կանգնեց խոստովանութեան ու տեառնագրեց երկիրը իր հին՝ աշխարհում առաջինը հռչակելով քրիստոնէութիւնը որպէս պետական կրօն։ Համայն ժողովրդով հաւատացինք համակ ՍԷր, Միակ ճշմարիտ Աստծուն, Ս. Ծննդեանն ու Մարդեղութեան փրկչական առաքելութեանը Նրա։ Հաւատացի՛ք Գողգոթայի վրայ Խաչեալի յաղթական Յարութեանը։ Եւ Յարութեան յոյսին խարսխուած կեանքն արփիացաւ Հայոց աշխարհում, Հաւատի, Յոյսի, Սիրոյ գոյներով դրոշմուեց մեր լեռներին, երկինք նայող մեր վանքերին, խաչքարերին, ծաղկեց աղօթախօս մատեաններին, տիեզերքը լուսերգութեամբ ազնուացնող տաղին, շարականին։ Աստծոյ շնորհը գտանք՝ մարգարէի խոսքի համաձայն.

 «Եւ տաց նոցա սիրտ այլ, եւ ճանապարհ մի՝ երկնչել յինէն զամենայն աւուրս ի բարութիւն իւրեանց եւ որդւոց իւրեանց յետ նոցա (Երեմ. ԼԲ 39)։ Աստծոյ շնորհն րնդունեցինք ի բարութին մեզ եւ այն կեանքի ճանապարհ, շնորհ դարձրեցինք։

 Յոյս գտանք մեր անյուսութեան մէջ, անգիտաթեան մէջ՝ իմացութիւն, մեր թուլութեան մէջ՝ ուժ, եւ օրհասի մէջ՛ վերածնունդ։

 Այսպէս, սիրելի բարեպաշտ ժողովուրդ հայոց, ուխտ կապեցինք Աստծոյ հետ։ «Ի վերայ Աջոյն եւ Սրբոյ էջմիածնի ամենայն ազգն հայոց կապեալ կայե հաւատով ու գիտակցութեամբ եւ մեր յաւերժութեան խորհուրդ Մայր Տաճարով կամարեցինք Միածնի էջքի Սուրբ Սեղանը՝ Խորանը Ուխտի՝ որպէս Աստծոյ ոտնահպումի երկնահայեաց քարեղէն դրոշմ, որ 17 դար սերնդէ-սերունդ պատկերագրւում է հայորդեաց հոգիներում։

 Արդարեւ, մենք մեծաթիւ ժողովուրդ չենք եւ երբեք չենք եղել։ Բայց մեր հաւատը՝ գործերի փոխուած, դարձրել է մեզ մեծագործ ժողովուրդ։ Հաւատի գործերով մենք մարմնաւորել ու հաւաստել ենք մեր սէրն սա Աստուած։ Հաւատով մենք մէկ ենք որպէս Հայաստանեայց Առաքելական  Սուրբ Եկեղեցի. որ հաւատի կենդանի գործերով դէպի երկինք բարձրացող գաղտնի  ճամբայ մը ունի։ Հայ Եկեղեցին հայ ժողովուրդն է քրիստոնէական սուրբ հաւատով միասնական, ինքն իրեն Հայ Եկեղեցիով ճանաչող ու արտայայտող։ Նայենք հայ կեանքի անդաստաններին։ Քրիստոնէական  համամարդկային արժէքներով, ազատութեան, արդարութեան. խաղաղութեան ձգտումներով է հանդերձաւորուած. հայ ինքնութիւնը. որով, հակառակ մահաշունչ  փորձութիւնների. դարերի մէջ արարել է միշտ, ի զօրու գտնուել հաղորդ լինելու եւ ներդրում բերելու մարդկային քաղաքակրթութեան առաջընթացին։ Հայոց Սուրբ Եկեղեցուց աղբիւրացող հաւատով կեանք առած աշխարհասփիւռ հայ հոգիները հաւատով դարեր են կամրջել՝ հաստատուն ու կենսունակ պահելով մարդկային այն առանձնայատուկ ընդհանրութիւնը, որ «ազգ եւ «ազգային ենք կոչում։ Հաւատն է ոգեշնչել ու թեւ տուել մեր բոլոր յաղթանակներին:  Հարանց մեր հաւատով զինավառ՝ մեր ժողովրդի զաւակունք չեն երկնչել մահից՝ յանուն հայրենեաց պայքարում մահկանացու իրենց կեանքը բազմիցս զարդարելով անմահ փառաց պսակով։ Հաւատով մերժել ենք սուտն ու երեսպաշտութիւնը, վատութիւնն ու վախկոտութիւնը, հաւատով սիրել ու նուիրուել մեր ընտանիքին. Հայրենիքին, Եկեղեցուն, հաւատով ապրել Աստծոյ հետ ու արժանացել ամենառատ օրհնութեանր Նրա։

 Այո՛, սիրելիներ, չկա՛ մեզ մահ. քանի դեռ մեր գործերում ապրում Է մեր հաւատը, քանի  դեռ հայոց պատմաթեան ընթացքով յաղթականօրէն անցնում է լուսեղէն թափօրը Հայ Եկեղեցու՝ ճառագելով հաւատք ու խմորելով հոգի, հաւատարմօրէն պահելով մեր ժողովրդի ընթացքը դէպի Աստուած։

 Այսօր մենք վերապրում ենք անցեալի մեր սուրբ յիշատակները եւ մեր կողքին զգում իրական ներկայութիւնը մեր նախնեաց, որ ապրել ու գործել են հոգու իրենց հայեացքի առջեւ քրիստոսադրոշմ մեր այսօրը ունենալով։ Նրանք՛ յայտնի ու անյայտ անուններով, բիւր վկաներն են Քրիստոսի՝ հող հայրենին պաշտպանող զինուոր ու զօրավար, հող հայրենին շէնացնող շինական ու արհեստաւոր. երկիր կառավարող արքայ եւ նախարար, շնորհալի կաթողիկոս, քերթող վարդապետ ու Ղեւոնդ երէց, որ երկնային իրենց բարձունքներից աղոթակից են մեզ, որպէսզի հայոց ազգային կեանքի մեծագոյն իրադարձութեան դարադարձը նոր ելք դառնայ անհաւատութեան ու թերահաւատաթեան խոր ու խաւար վիրապից. Աստուածային էջքի նոր տեսիլքով նոր դարձ դառնայ դէպի Քրիստոս։

 Ազատաթեան յուսաբեր շունչն է թեւածում հայրենի մեր եզերքներում։ Հայաստանի նոր անկախութեան հաստատումով, Արցախի ազատութեան նուաճումով հայութեան հոգուց թօթափուել են եղեռնի մխացող վիշտը, խորհրդային անաստուածաթեան տասնամեակների ճնշող բեռը, աւերիչ  երկրաշարժի կորուստների ցաւը, եւ ինքնարթնութեան ու ազգային մեր իրաւունքների պաշտպանութեան առաջին յաղթանակների բերկրանքով հաստատուել են լաւատեսութիւնն ու վստահաթիւնը։ Վերապրած տնտեսական ու քաղաքական կեանքի փորձութիւնների տագնապներ՝ մենք  կանգնած ենք հոգեւոր ու ագգային-հասարակական մեր կեանքի վերաշինութեան ճանապարհին։

 Մեր պատմութեան որոշիչ այս շրջանում հարկ է. որ հաւատով ու քրիստոնէական ճշմարիտ արժէքներով իմաստաւորենք մեր կեանքը։ Գիտակցենք Հայ եկեղեցու  դերակատարութիւնն իր կոչման բարձունքում, որպէսզի հասարակական մեր կեանքում Հայ Եկեղեցին իրապէս դառնայ խիղճը եւ երաշխաւորը բարոյականութեան. ժողովրդի կամքի արտայայտիչը պետութեան առջեւ եւ պետութեան աջակիցը ժողովրդին ծառայելու սրբազան կոչման մեջ։

 1700–ամեակի միաւորող ոգով եւ հաւատակերտ խորհրդով ընդառաջ գնանք ու վճիռներ գտնենք հոգեւոր ազգային մեր կեանքի հրատապ խնդիրներին ու մարտահրաւէրներին։ Սրբագրենք մեր պատմաթիւնը աղճատամներից ու շտկենք ժամանակների հարկադրանքները։ Ամենայն Հայոց եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնների միջեւ տարաձայնութիւնների հարթումով ձեռնամուխ լինենք Հայ եկեղեցու ներքին բարեկարգութեանը. 2000-ամեայ քրիստոնէական ժառանգութեամբ գործուն մասնակցաթիւն բերենք ազգերի, կրօնների ու եկեղեցիների համեղբայրութեանր։ Քայլենք նուիրական մեր իղձերի իրականացման վճռականութեամբ՝ որպէս մէկ Եկեղեցի, մէկ պետաթիւն եւ ագգ։

 Տիրաւանդ սիրով. Սուրբ Ծննդեան եւ Հայոց Մեծ Դարձի 1700-ամեայ յոբելեանի Աւետիսներով ողջունում ենք Հայ Եկեղեցու նուիրապետութեան Աթոռների Գահակալներին՝ Ն. Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ. Թորգոմ Արքեպիսկոպոս Մանուկեանին, Կ. Պոլսոյ Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մաթաֆեանին , Հայ Եկեղեցու զինուորեալ ողջ հոգեւոր դասին։ 

 Հայրապետական Մեր ողջոյնն ենք բերում Հայաստանի եւ Արցախի Հանրապետութեանց Նախագահներին, պետական այրերին եւ բարեպաշտ հաւատացեալ մեր ժողովրդին ի Հայաստան, յԱրցախ եւ ի սփիւռս։

 Հայրապետական պատգամ ու յորդոր ենք յղում աշխարհասփիւռ մեր զաւակաց 2001 թուականի ողջ ընթացքում արժանիօրէն տօնակատարել պանծալի յոբելեանը՝ արժեւորելով նրա խորհուրդը ազգային եւ համաքրիստոնեական կեանքում։ Իւրաքանչիւրս վառենք մեր մոմը հայոց միասնականութեան խորհուրդ Տաճարում՝ Միածնաէջ Սուրբ Խորանի առջեւ։ Հայ Եկեղեցու սուրբ աւազանը դարձնենք մեր հոգու ծննդավայրը։ Քրիստոսադրոշմ կնքենք մեր զաւակներին՝ ունկնդիր լուսաբնակ Վագգէն Ա Հայրապետի հրաւէրին. «Միւռոնը տաք է, ձեզ է սպասում»։

 Քրիստոնեայ առաջին պետաթիւնն ու ազգը լինելու իրողութիւնն այսօր սոսկ հպարտաթեան առիթ չպէտք է լինի մեզ համար, այլ պատասխանատուութեան քաջալերող ու ոգեղէն կոչ։ Պարտք ունենք մեր Հաւատն ու Հայրենիքը պահպանած ու մեզ ժառանգած մեր նախնեաց, այս հողը մեզ շնորհած ու Միածնի էջքով այն սրբացրած Աստծոյ առջեւ։ «Եւ մի լիցի մեզ տկարանալ եւ ընկրկել» մեզ վիճակուած հրամայականների առջև, թերանալ  առ Հայրենին մեր պարտքի ու պատասխանատուութեան առ Աստուած մեր սուրբ ուխտի մէջ։ Թող մեր եռանդը կորովի փոխուի, ու մեր սէրը՝ անձնազոհաթեան. թող հոգու. մտքի ու ձեռաց մեր հաւատաւոր ու հայրենաշէն գործերը լայնահուն բացեն հայութեան կեանքի նոր հազարամեակի ուղին եւ անցաւոր ժամանակի մեր այսօրը կապեն յաւերժին։

 Փա՛ռք քեզ, հայրենաբնակ իմ ժողովուրդ, որ հակառակ կրածդ փորձութիւնների եւ ներկայ կեանքիդ բազում դժուարութիւնեերի, ձեռնամուխ ես հայրենաշինութեան սուրբ ու նուիրական գործին։ Փառք քեզ, սփիւռքի իմ ժողովուրդ, որ հաստատուն ու ամուր կամքով սատար ու զօրավիգ ես Մայր Հայրենիքի վերակառուցմանը, եկեղեցաշինութեանը, քաղաքների բարեկարգմանը, բանակի զօրացմանը, կրթութեան ու գիտութեան առաջընթացին՝ արդար քրտինքդ շաղախելով Հայաստանի ու Արցախի հարազատ քոյրերի ու եղբայրների մաքառումներին ու ազնիւ աշխատանքին։ «Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ՝ հայոց նոր ուխտի, ամենայն հայոց գալիքի»:

 ԲեթղեհԷմեան Աստղն է պայծառ շողում երկնքում եւ առաջնորդում մեր ճանապարհը ղէպի ծննդեան այրը Մանուկ Յիսուսի։ Թող մեր սրտերը այսօր տրոփեն հայոց Բեթղեհէմ Սուրբ էջմիածնի աւետաբեր զանգերի կանչող ղօղանջով եւ առ Աստուած ձայնեն մեր հողում հնչած բիւր աղօթքների երկնահաս խօսքով։ Թող մեր մտքերը թափանցեն խորքը ժամանակների՝ իր մեծութեան մէջ ամբողջապատկեր տեսնելու համար յաւերժահայեաց սուրբ Մասեաց դիմաց հրաշակերտուած խորին խորհուրդը Հայոց Մեծ Դարձի՝ նորոգ հաւատով եւ նորոգ կեանքով այն փոխանցելու նոր սերունդներին։ «Այսօ՛ր է, զոր արար ՏԷր, եկայք ցնծասցուք եւ ուրախ եղիցուք (Սղմ. ճԺԷ 24), «քանզի ի սմա ծագեաց մեզ լոյս ի Հայաստան աշխարհի։

 Քրիստոս ծնաւ եւ յայտնեցավ, Մեզ եւ Ձեզ մեծ Աւետիս։

 

ԳԱՐԵԳԻՆ Բ

 

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

 

Տուաւ Կոնդակս ի 6-ն Յունուարի

ի Տօնի Սուրբ Ծննդեան

Յամի Տեառն 2001 եւ ի թուին Հայոց ՌՆԾ

ի Մայրավանս Սրբոյ էջմիածնի

ընդ համարաւ 34