Անդրանիկ կոնդակ

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԱՆԴՐԱՆԻԿ ԿՈՆԴԱԿԸ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2000, 5 ՓԵՏՐՎԱՐ

Անդրանիկ կոնդակ

ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՌԱՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ, ՈՂՈՐՄՈՒԹԵԱՄԲՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԵՒ ԿԱՄՕՔՆ ԱԶԳԻՍ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏ ԵՒ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ, ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ՀԱՄԱ Զ ԳԱԿԱՆ ՆԱԽԱՄԵԾԱՐ ԱԹՈՌՈՅ ԱՐԱՐԱՏԵԱՆ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՒՈՅ ՍՐԲՈՅ ԷՋՄԻԱԾՆԻ

 ՔՐԻԱՏՈՍԱՒԱՆԴ ՍԻՐՈՅ ՈՂՋՈՅՆ ԵՒ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ, ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆՑ ՀԱՅՈՑ ՍՐԲՈՅ ԵՐՈՒՍԱՂԻՄԱՅ ԵՒ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍՈՅ, ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ՎԱՐԴԱՊԵՏԱՑ, ՔԱՀԱՆԱՅԻՑ ԵՒ ՍԱՐԿԱՒԱԳԱՑ, ԹԵՄԱԿԱՆ ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՑ, ԹԵՄԱԿԱՆ ԵՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴՈՑ ԵՒ ՊԱՇՏՕՆԷԻՑ ԵՒ ՍԻՐԵՑԵԱԼ ՀԱՄԱՅՆ ՀԱՒԱՏԱՑԵԱԼ ԺՈՂՈՎՐԴԵԱՆ ՀԱՅՈՑ

 

 Տէր, ուղղեա զգնացս մեր ի ճանապարհս խաղաղութեան. Տէր, ուղղեա՛ եւ առաջնորդեա՛ հոգւոց մերոց եւ ամենայն հաւատացելոց գնալ յարդարաթեան ճանապարհն եւ ի կեանսն յաւիտենից։

 Աստծոյ եւ սուրբ նախնեաց հետ հայոց համահաւաք հանդիպման խորախորհուրդ Միածնաէջ Տաճարից խօսք «առեալ ի ձայն օրհնութեան հայրենի բարբառով՝  Հայրապետական անդրանիկ Մեր Կոնդակն ենք յղում համայն ժոդովրդեանն հայոց ի Հայաստան, յԱրցախ եւ ի սփիւռս։

 Արարատի մաքուր հայեացքի դիմաց Եռագոյնի վեհատեսիլ նոր ծածանումով Հայոց Ոստանում վերստին պատմական յուսառատ օրեր է ապրում Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռը՝ 1700-ամեայ յիշողութեամբ, աշխարհասփիւռ մեր ժողովրդին ի հոգեւորս միաւորելու նուիրական առաքելութեամբ:

 Բեթղեհէմեան  կենարար աստղալոյսով վառ է Հայոց երկնքում Լուսաւորչի Կանթեղը, որ իր մշտաղօթք լոյսով հորիզոնից հորիզոն կանչում է  հայ հոգիները դէպի հայութեան հաւատք օրրան՝ Սրբութիւն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: 

 Երուսաղէմի Սուրբ տեղեաց մէջ, Մարդեղացեալ Փրկչի Ծննդեան Այրում Յարուցեալ Տիրոջ թափուր գերեզմանի լուսախորան սրբարանում, եւ այսօր վերստին Միածնի Իջման Սուրբ Սեղանի առջև ծառայութեան Մեր ուխտը նորոգած Աստծոյ, ժողովրդիս ու Հայրենիքիս առաջ,  Հայրապետական առաքելութեան Մեր ճանապարհն ենք սկսում Հայ եկեղեցու Նուիրապետութեան Աթոռների Գահակալների, Թեմակալ Առաջնորդների եւ ծառայանուէր Քահանայից դասի հետ Բարձրեալն Աստծոյ ողորմութեանն ու առաջնորդութեանը ապաւինած քաջալեր եւ յուսադիր մեր ժողովրդի հաւատի նոր արթնութեամբ, անկախ մեր հայրենիքի Հայ Առաքելական Մայր եկեղեցուն հայրենի պետութեան զօրակցութեամբ։ Բիւր փառք Երկնավորին, որ Հայաստանի անկախութեամբ ազատ գործունէութեան նոր հնարաւորութիւն պարգեւեց Հայաստանեայց  Առաքելական Սուրբ Եկեղեցուն իր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնով:

 Անքննելի կամքով Աստծոյ եւ ժողովրդիս ընտրութեամբ 1999թ.  հոկտեմբերի 27-ին  կոչուեցանք  առաջին սպասաւորը լինելու  Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ նոյեմբերի 4-ին, մասնակցութեամբ Մեր սիրեցեալ եղբայրների՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի, Երուսաղեմի եւ Պոլսոյ Հայոց Պատրիարքներ. Ամենապատիւ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկեանի, Ամենապատիւ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆեանի, ստացանք Հայրապետական ձեռնադրութիւն եւ օծում՝ որպէս Ամենայն Հայոց Կաթողիկոս, որպես Լուսաւորչի Աթոռի 132-րդ Գահակալ:

 Հայրապետական ընտրութեան համազգային ուրախութիւնը մռայլուեց Հայաստանի Հանրապետութեան Ազգային  ժողովում՝ ի ցաւ համայն մեր ժողովրդի, տեղի ունեցած ողբերգութեամբ, երբ  դաւադրութեան զոհ դարձան Հանրապետութեան Ազգային ժողովի Նախագահը. Վարչապետը, պետական եւս վեց պաշտօնեաներ։ Հայաստանի հասարակական-քաղաքական կեանքում վճռական բարեփոխումներ ձեռնարկած պետական բարձրաստիճան այրերի սպանութեամբ մեծ կորուստ կրեց մեր ժողովուրդը։ Ցաւալի իրողութիւնն այսօր համազգային մտահոգութեան եւ անձնական պատասխանատւութեան է կոչում իւրաքանչիւրիս յաղթահարելու ներքաղաքական լարուածութիւնը. ամրապնդելու երկրի անվտանգութիւնն ու կայունութիւնը՝ որպես հիմնարար պայման յետագայ անշեղ զարգացման ու առաջընթացի։

 Եզրափակենք 1999 թուականը։ Այսօր, ահա, Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Ծննդեան «յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճաթիւնե հրեշտակաձայն աւետիսով նորոգեալ, լաւատեսութեամբ, փարուած մեր հաւատքին ու Հայրենիքին, քրիստոնէական մեր ինքնութեանը հաւատարիմ, թեւակոխել ենք 2000՝ դարակազմիկ թուականը։

 Քրիստոսի որդեգրեալներն ենք երկու հազար տարիներ ի վեր, սուրբ ընձիւղը՝ «խաղաղութեան աւետարանիչների ձեռքով հայրենի մեր հողում սերմանուած հունդերի։ 1700 տարիներ առաջ երկնքի դռները բացուեցին Հայոց երկնակամարում։ Նահատակների արեամբ սրբացեալ մեր երկրի սրտում Միածին Որդու աստուածային էջքով «եկն անանցանելի լոյսն առ առկայծելի ճրագն, ու Լուսաւորչի հաւատի հիմերի վրայ բարձրացաւ հրաշակերտ Տաճարը Սուրբ էջմիածնի՝ ինքնութեան եւ գոյութեան խորհուրդը Թորգոմական տան, Հայկեան մեր զարմի։ Յարաթեան յաղթական հաւատքը դարձրած արարող զօրաթիւն, աղօթաբոյր մատեան, ծաղկեցինք, գիտութեան կաճառ վանքեր հիմնեցինք, դարերի մէջ մեզ բաժին ընկած փշոտ ճանապարհներին երգ ու բառով, գոյն ու քարով երկնեցինք զարմանահրաշ մշակոյթը մեր։ Արդար Արեգակի լոյս այգաբացի վստահութեամբ մեր իրաւունքը պաշտպանեցինք Աւարայրում, Սարդարապատում, Արցախի նորօրեայ հերոսամարտում։ Աւետարանի կենսապարգեւ Խօսքին ապաւինած՝ եղեռն վերապրեցինք, ահեղ երկրաշարժ։

 Աշխարհասփիւռ  մեր ժողովրդի համար ցեղասպանաթեամբ սկսուած դարն աւարտւում է արցախեան ազատամարտի յաղթական շնչով, հայրենի հողի փոքրիկ մի հատուածում Աստծոյ շնորհով ու ողորմութեամբ, մեր արի կամքով հաստատուած նոր անկախութեամբ։ Տասնամեայ մաքառումների, զոհողաթիւնների ու թանկ կորուստների գնով իրականացել է դարաւոր մեր իղձը։ Արդ, ինչպե՞ս կարող ենք նահանջել ժամանակաւոր  դժուարութիւնների առջեւ, ինքնակամ տրուել ահագնացող մահաբեր արտագաղթին։ Ինչպէս կարող ենք հեռանալ ազատութեան լոյսով ոգեւորուած, անկախութեամբ զօրութիւն առնող եւ կեանք պարգեւող Հող-Հայրենիից, երբ դարերի մէջ բազմիցս հիմնիվեր վերաշինել ենք մեր տունը, որպէս փիւնիկ յառնել մոխիրներից։ Արիանանք յոյսով ու հաւատքով, գօտեպնդուենք վճռականութեամբ՝ մեր պատմութեան բեկումնային շրջադարձը ապրելու։ Զինուենք լաւատեսութեամբ, որ ի լրումն ժամանակաց, ի  լրումն դարի՝ Աւետարանի լոյսով սիրոյ, խաղաղաթեան, արդարութեան ու հաշտութեան նոր առաւօտ է բացուելու աշխարհի վրայ, մեր Հայրենիքում։

 Հայրական պատգամ ու կոչ ենք ուղղում մեր ժողովրդի բոլոր զաւակներին «հաւատի բարի մարտը մղելու եւ նորոգելու հոգիներում «սուրբ սրտից, բարի խղճմտանքից, անկեղծ հաւատից բխած Սէրը։ Սէրը առ մեր հայրերի Աստուած, սէրը առ Հայրենիս, սէրը առ հաւատքի անսասան վէմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ մեր հոգու ծննդավայրն ու տապանը փրկութեան, մեր միութեան ակունքը եւ յարատեւութեան շնորհը մեզ։ Երկիւղածութեամբ պահպանենք մեզ աւանդուած  2000-ամեայ սրբազան ժառանգութիւնը: Նոր ճանաչումով, նոր արժեւորմամբ, նոր ներշնչանքով կեանք դարձնենք՝ զի ժամանակն է սկիզբն լինելոյ հայոց նոր դարձի: Ազգային  արդար իղձերի իրագործման ճանապարհին լինենք  հիմնամուր կամուրջ հայոց անցեալը,  ներկան ու գալիքը կապող:

 Տիրաւանդ  սիրոյ ողջունիւ  Հայրապետական հրաւէր եւ յորդոր ենք ուղղում մեր Մայր եկեղեցու Նուիրապետական Աթոռների Գահակալ հոգեւոր եղբայրներին, ուխտապահ  միաբանութեանը, Հայրենիքում ու հայոց Սփիւռքում հովուական անսակարկ սպասաւորության  կանչուած առաջնորդ հայրերին ու քահանաներին լինել Տիրոջ այգու արի ու ժրաջան մշակներ:

 Երկնային մեր Վարդապետի խօսքին հաւատարիմ՝ կենաց ճանապարհով անվարան ու անսայթաք առաջնորդել մեր ժողովրդի զաւակներին՝ հաւատովք սրբեալ զսիրտս նոցա: Հայրենի սրբութիւններով, քրիստոնէական համամարդկային արժէքներով զօրացնել ազգային մեր կեանքը, խօսքին համարժէք գործերով բարձրացնել մեր միութեան Տաճարը՝ կենսատու աւիշ առնող Քրիստոսի Աւետարանից եւ ներշնչման աղբիւր ունենալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ու նոյնքան սուրբ Հայրենիքը մեր: Համայն մեր ժողովրդի միասնական ջանքերով ձեռնամուխ պիտի լինենք մեր  հոգեւոր կեանքի բարեփոխմանն ու վերաշինութեանը, Հայ Եկեղեցու բարենորոգման քայլերին՝ յաղթահարելով այդ ճանապարհին տարիներ ի վեր խոչընդոտ հանդիսացող եկեղեցական վարչա-իրաւական վէճերն ու տարաձայնությունները Ամենայն Հայոց   եւ Մեծի տանն Կիլիկիոյ Կաթողիկոսությունների միջեւ, վերականգնելով կանոնական վիճակը եւ ընդելուզուած գործունեութիւնը Առաքելական մեր Մէկ ու Սուրբ Եկեղեցու: Մեր լաւատեսութեան հիմքը ներկայ եղբայրական ջերմ յարաբերութիւններն են երկու Աթոռների միջև:

 Հոգեւոր կեանքի զօրացման ճանապարհին առաջնահերթ կարեւորում ենք հոգեւորական նոր սերնդի պատրաստութիւնը, որպէսզի օր առաջ կեանք մտնեն Աւետարանի ճշմարտութեան լոյսով զինավառ. շնորհներով լի  մեզ գործակից նուիրեալ հոգեւոր սպասաւոր՝ առաջնորդելու եւ համախմբելու մեր զաւակներին Մայր եկեղեցու, հայրենական աւանդների շուրջ։

Հայրական մշտական հոգածութեան ներքոյ պիտի պահենք Գեւորգեան Հոգեւոր ճեմարանը. Վազզենեան հոգեւոր ղպրանոցը եւ Շիրակի հոգեւոր ընծայարանը. որոնցում նախատեսում ենք համակարգել ու բարելաւել  ուսումնակրթական գործընթացի կազմակերպումը։

Շարունակելու ենք ջանքերը՝ բարձրացնելու խոնարհուած եկեղեցիները, վերանորոգելու ու բարեզարդելու հայրենի դարաւոր սրբավայրերը եւ կառուցելու նորերը՝ նուիրական երազով, որ ամէն բնակավայրում, մեծ քաղաքների թաղամասերում վեհաշուք յառնեն աղօթքի տները մեր. իրենց շուրջ սկիզբ տալով համայնքային բնականոն կեանքին:

Հոգեւոր սպասաւորների  յաջորդական պատրաստութիւնը. նորաբաց եկեղեցիները յուսալի երաշխիքներ են դառնում Մայր Հայրենիքում եկեղեցական համայնքների լիարժէք կազմակերպման համար, որպէսզի Առաքելական մեր Եկեղեցին՝ մշտապէս ներկայ իր հաւատացեալների առօրեայ կեանքում, լիարիւն իրականացնի մեր ժողովրդին հովուելու երկնատուր առաքելութիւնը, թողնելով բաց դաշտ օտարամուտ եւ օտարացնող հոսանքների գործունԷութեան համար։

Հրամայական ենք համարում քարոզչական ընդարձակ գործունէութեան ծաւալումը. որպէսզի լուսաբաղձ Հայ Եկեղեցին շարունակի լինել Սիրոյ, Հաւատի, Յոյսի լուսառաք, կենարար աղբիւրը հայութեան կեանքի՝ Մայր Հայրենիքում եւ հայոց Սփիւռքում։ Հայ Եկեղեցու խօսքը հաւատաւոր մեր զաւակներին պիտի մատացուի աւանդական եւ արդի տարբեր միջոցներով՝ ինչպէս եկեղեցիների ներշնչան պատերից ներս քարոզներով, սրբազան արարողություններով ու խորհուրդներով, այնպէս եւ դպրոցներում քրիստոնէական դաստիարակութեամբ, եկեղեցասիրաց կազմակերպութիւնների զործունէութնամբ, հոգեւոր պարբերականների եւ գրականութեան հրատարակութեմաբ, ռադիօ-հեռուստատեսային ծրագրերով։ Հոգեւոր  կրթադաստիարակչական գործունԷութեան հիմնսւշեշտը ուղղուած ենք տեսնում մասնաւորաբար մատաղ սերնդին, որպէսզի հաւատի ճշմարտաթեամբ, քրիստոնէական բարոյականութեամբ, արդարութեան ոգով, ազատութեան շնչով, ազգային անանց մեր արժէքներով սնուած եւ հասակ առած սերունդը կարող եւ յանձնառու լինի պահել գալիքի մեր երթը։

 Հայ Եկեղեցին դարեր ի վեր եղել է անկախութեան սրբազան գաղափարի կրողը եւ արծարծողը հայ հոգիներում, սրբօրէն պահպանողը հայ ինքնութեան, մշակութային գանձարանը հայոց։ Առաքելաշաւիղ իր ընթացքով, մեր սուրբ հայրերի աստուածասէր ու հայրենապաշտ ոգով Հայ եկեղեցին պիտի շարունակի հայապահպան իր առաքելութիւնը Հայրենիքում եւ Սփիւռքի հայոց կեանքում։ Հոգեւոր կեանքը հայ գաղթօջախների վերաշինութեան ու վերածննդի հենքը դարձնելով, մեր Եկեղեցին՝ որպէս պատմականօրէն ձեւաւորուած համազգային կառոյց, ամրապնդելու է աշխարհի բոլոր ծագերում սփռուած հայութեան՝ միմեանեց ու Մայր Հայրենիքի հետ բազմակողմանի կապը կենսունակ անցեալի մեր սուրբ յիշատակներով, անկախացեալ Մայր Հայրենիքի գոյութեան հպարտութեամբ, մեր լինելութեան անվարան կամքով ու համազգային մեր իղձերով։

 Շարունակելու ենք գործուն մասնակցութիւն ունենալ միջեկեղեցական կեանքում՝ հաւատարիմ համայն աշխարհում խաղաղութեան պահպանման, ժողովուրդների՝  եղբայրական սիրով համագործակցութեան մեր Եկեղեցու աւանդներին։ Նոր ժամանակների տարաբնոյթ մարտահրաւէրների առջեւ քրիստոնեական քոյր Եկեղեցիների հետ մեր ջանքերը միաւորած, հետեւողականօրէն իրականացնելու ենք հոգեւորի լոյսով մարդկութեան կյանքի իմաստատրման սուրբ առաքելութիւնը՝ յանուն քրիստոնէական սկզբունքների կենսագործմամբ բարու յաղթանակի եւ համընդհանուր երջանկութեան։

   Անկախ ազգային պետականութեան պայմաններում անհրաժեշտօրէն նոր որակ են ենթադրում Հայ Եկեղեցու եւ Հայոց պետութեան յարաբերութիւնները՝ իրաւական հիմքերով ամրագրուած։ Հայ Եկեղեցին եւ Հայոց պետութիւնը Հայ ժողովուրդն է իր ամբողջության մէջ: Ազգային կեանքի եւ աշխարհիկ երկու այս կառոյցների միմենաց լրացնող ներդաշնակ միութեամբ միայն ի զօրու ենք կերտել բարգաւաճ ու բարօր գալիքը մեր ժողովրդի: Հայադրոշմ հայորդիք ծնունդ առած Հայ Եկեղեցու աւազանից սնուած Աւետարանի ճշմարիտ խօսքով, քրիստոնէական բարոյականով ու հայրենեաց ժառանգութեամբ, նորանկախ մեր Հայրենիքի քաղաքացիներն են, հենարանն ու շինարարները կայուն և զօրեղ իրաւական պետութեան:

   Բացուող նոր դարաշրջանի հրամայականներին համահունչ Հայ Եկեղեցու համար արդիական են ներքին բարենորոգումը, Սահմանադրութեամբ օժտելու վաղեմի անհրաժեշտությունը, որն իրագործելի է, երբ յաղթահարուած կը լինեն Ամենայան Հայոց Կաթողիկոսութեան եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսութեան միջև՝ մեր ժողովրդին քաջ յայտնի խնդիրները: Լիայոյս ենք, որ առաջիկայում աւարտին պիտի հասցնենք եւ վաւերացնենք գործադրութեան  Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան Սահմանադրութիւնը՝ ձեռնարկուած Մեր երջանկայիշատակ նախորդի՝ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից: Սահմանադրութեամբ առաւել յստակեցված եւ կանոնակարգուած յարաբերութիւններով մեր Եկեղեցու Նուիրապետութեան Աթոռները բոլոր թեմերը՝ որպես մէկ արմատի բազկատարած ճիւղեր, կարող պիտի լինեն լիարժէք արդիւնաւորումով ծառայել մեր ժողովրդին:

 Եկեղեցու ներքին կեանքի նորոգութեան ուղղաթեամբ կարեւորուում են ժամանակի ոգուն եւ թելադրանքին ընդառաջ՝ եկեղեցական կանոնների յստակօրէն  Եկեղեցու ներքին կեանքի նորոգութեան ուղղութեամբ կարեկցանքի կոչումը եւ ծիսաարարողական բարեկարգութիւն Եկեղեցու  սրբազան ու սրբացնող արարողութիւնները մեր ժողովրդին առաւել հասկանալի եւ հարազատ դարձնելու նկատառումով. նաեւ զերծ կամայական բարեփոխումներից։ Կարեւորում ենք մեր հայրերի սուրբ աւանդների ոգեշնչմամբ վանական կեանքի վերարթնացումր, որպէսզի վանքերը մեր, իբրեւ ջերմեռանդ աղոթքի տներ, ինչպէս դարեր շարունակ, լինեն հոգու եւ մտքի լուսաւորաթեան աղբիւր մեր ժողովրդի կեանքից ներս։ Ուշադրութեան կենտրոնում ենք ունենալու հոգեւոր միաբանական կեանքի եւ վարչա-տնտեսակա աշխատանքների վերակազմակերպումը Մայր Աթոռում, գործունէութեան առանձին բնագաւառներում գործուն համակարգերի ստեղծմամբ համապատասխան բաժին-ենթաբաժիններով։ Մայր Աթոռը լիարիւն կեանքով կարոզ է ապրել     , նպատակամէտ գործանէութիւն ծաւալել. երբ ի յաւելումն մեծազնիւ բազում բարերարների արդար վաստակից եղած նուիրատուութիւնների՝ եկամտաբեր հաստատութիւնների. հիմնադրամների հաստատման ճանապարհով կունենայ ֆինանսական առաւել հնարաւորութիւններ։ Եկեղեցու ունեցուածքը՝ որպէս համազգային սեփականաթիւն. ծառայել ու ծառայելու է ազգային նպատակների՝ եկեղեցական, հոգեւոր-մշակութային, կրթադաստիարակչական. տնտեսական, ընկերային կեանքի այլազան ասպարէզներում։

 Մօտ է ժամանակը։ 2001 թուականը ազգային մեր կեանքում նշանաւորուելու Է Հայասատանում քրիստոնէաթնան պետականօրէն ճանաչման 1700-ամեակի տօնակատարութեամբ։ Յիշարժան յոբելեան չէ միայն, որ խնդութեամբ ու հանդիսաւոր նշելու ենք ազգովի, այլ համայն ժողովրդով՝ հոգեւորական թէ աշխարհական, որպէս մէկ եկեղեցի, մէկ պետութիւն քայլ առ քայլ, հետեւողականօրէն կենսաւորելու ենք հրամայական նպատակները, առաջադրուած ծրագրերը։ 1700-ամեակի տօնակատարաթեան մեծագոյն իրագործումը Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր եկեղեցու կառոյցն է՝ կարօտ ֆինանսաւորման։ Չունենք տարակոյս, որ կենդանի է բարեգործութեան ոգին հայորդեաց հոգում, եւ Հայոց մայրաքաղաքի կենտրոնում իր ողջ շուքով շատով յառնելու է Հաւատքի մեր Հօր նուիրական անունը կրող նոր սրբատեղին՝ որպէս հաւաստիացում ապրուած 17 դարերի մեր արժեւորման, որպէս մարմնաւրում երջանկայիշատակ Վազգէն Ա եւ Գարեգին Ա Հայրապետների լուսեղէն երազների եւ յաւերժախօս քարեղէն աղօթք՝ մեր սուրբ նախնեաց բարեխօսութեամբ առ Աստաած միտուած։

 Ապրենք ու գործենք Հայոց մեծ դարձի 1700-ամեայ խորհրդով, Եկեղեցու Հայրենիքի ու հայրենեաց վերաշինութիւնը իրական դարձնելու աներեր կամքով։

 Հաւատանք մեր միաբանաթեան յաղթանակող կարողաթեանը։ Եւ թող Աստուած զօրացնի մեզ ամենքիս մեր պարտքի մէջ։ Թող Հոգին Իր ճշմարիտ. Հոգին Իր Բարի առաջնորդի մեզ յերկիր ուղիղ, ի լոյսն իմանալի։  «Տեր. ուղղեա զգնացս մեր ի ճանապարհս խաղաղութեան, Տեր, ուղղեա եւ առաջնորդեա՛ հոգւոց մերոց եւ ամենայն հաւատացելոց գնալ յարդարութեան ճանապարհն եւ ի կեանսն յաւիտենիցե։

Շնորհք Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եւ սէրն Աստուծոյ ընդ ձեզ ամենեսին ամէն։

 

ԳԱՐԵԳԻՆ Բ

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

 

Տուաւ կոնդակս ի 5-ն փետրուարի

Յամի Տեառն 2000 եւ ի թուին Հայոց ՌՆԽԹ

ի Մայրավանս Սրբոյ էջմիածնի Ընդ համարաւ 1