Լուսարարապետությունը Մայրավանքի ծիսաարարողակարգային կյանքը կազմակերպող կառույցն է: Լուսարարապետության պարտականությունն է հսկել տաճարի ներքին և արտաքին բարեզարդությունը, նախապատրաստել և իրականացնել Մայրավանքում տեղի ունեցող ծիսական արարողությունները: Լուսարարապետությունն է կազմակերպում ոչ միայն շաբաթական ծեսերը, Ս. Պատարագները, այլև եկեղեցու համար կարևորագույն արարողակարգերը, ինչպիսին են՝ Մյուռոնօրհնեքը, ձեռնադրությունները և այլն: Լուսարարներն են պատասխանատու նաև Մայրավանքի սպասքի և զգեստների համար:
Լուսարարապետության ենթակայության ներքո է գործում նաև Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Սուրբ Վարդան-Սուրբ Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանը։
Լուսարարապետի պաշտոնակատար՝ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյան
Հեռ. +374-10-517-191
Էլ․ հասցե՝ [email protected]
Ֆեյսբուքյան էջ՝ Etchmiadzin Cathedral-Լուսարարապետություն