Տ․ Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյան
ԱՄՆ Արևելյան հայոց թեմի առաջնորդ
- Ընդհանուր տեղեկություններ
Ծնվել է 1981 թ․, Երևան։ Ավազանի անունը՝ Արամ։
1987–1997 թթ. - Երևանի թիվ 65 միջնակարգ դպրոց։
1997-2002 թթ. - Սևանի Վազգենյան դպրանոց։
2002-2003 թթ․ - Գևորգյան Հոգևոր ճեմարան, աստվածաբանության բակալավր։
2004-2007 թթ․ - Ստրասբուրգի համալսարան (Ֆրանսիա), (աստվածաբանության և կրոնագիտության մագիստրոս)։
2005 թ․ - Դուբլինի (Իռլանդիա) Միջազգային ուսումնական կենտրոն։
- Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություն
2001 թ․ - սարկավագ՝ ձեռամբ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի։
2003 թ․ - կուսակրոն քահանա՝ ձեռամբ Շահան արքեպիսկոպոս Սվաջյանի։
2011 թ. - մասնավոր վարդապետության 4 աստիճաններ՝ ձեռամբ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի։ Թեզ՝ ««Լինել Աստված». մարդու աստվածացման եռաստիճան ճանապարհն ըստ Սուրբ Ներսես Շնորհալու վարդապետության»։
2023 թ․- եպիսկոպոս՝ ձեռամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի։
- Պաշտոնավարություն
2003-2004 թթ․ - Ամենայն Հայոց Կաթողիկոսի գավազանակիր։
2007-2011 թթ. - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի փոխդիվանապետ և Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոս (Քրիստոնեական բարոյագիտություն)։
2007-2014 թթ․ - Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի «Եկեղեցի և հասարակություն» հանձնաժողովի անդամ:
2008-2009 թթ. - Բրյուսելի (Բելգիա) Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցու հոգևոր հովիվ:
2009-2010 թթ. - Նիսի (Ֆրանսիա) Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ։
2010-2012 թթ. - Շվեցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ և Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ։
2013 թ․ - Մարսելի և Հարավային Ֆրանսիայի Առաջնորդական փոխանորդ։
2013-2014 թթ․ - Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ։
2015-2017 թթ․ - Սուրբ Շողակաթ եկեղեցու (ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ) հոգևոր հովիվ։
2017-2018 թթ․ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի՝ Քարոզչական և կրթական կենտրոնի տնօրեն։
2018-2020 թթ․ - Սուրբ Վարդան առաջնորդանիստ եկեղեցու (ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ) լուսարարապետ։
2020-2021 թթ․ - Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ։
2021 թ․-ից - ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի՝ Քարոզչական և կրթական կենտրոնի տնօրեն։
2022 թ․-ից - ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ ։
2023 թ․-ից - Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ։
- Գրքեր և գիտական աշխատություններ
«Առ և ի նախդիրների իմաստային առումները ըստ Եղիշեի «Վասն Վարդանայ և Հայոց Պատերազմին» մատյանի», Սուրբ Էջմիածին, 2003թ.։
«Հանուն Մշակույթի Աստվածաբանության. Հավատքի Լույսը և Հայտնության Կերպարը Հանս Ուրս վոն Բալթազարի «Փառքը և Խաչը» շարքում», Ստրասբուրգ, 2007թ:
«Լինել Աստուած. Մարդու աստվածացման եռաստիճան ճանապարհն ըստ Սուրբ Ներսես Շնորհալու վարդապետության», Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2015թ.։
«Լույս և Հույս. Հոգևոր խորհրդածություններ», Երևան, 2021թ.։