Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայան
Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն
- Ընդհանուր տեղեկություններ
Ծնվել է 1978 թ., գյուղ Տաթև։ Ավազանի անունը՝ Նելսոն։
1984 - 1994 թթ. - Տաթևի Ս. Առաքելյանի անվան միջնակարգ դպրոց։
1994 – 2000 թթ․- Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան:
2001 թ. - Ժնևի համալսարանի աստվածաբանական ֆակուլտետին կից Եկեղեցիների համաշխարհային խորհրդի «Բոսսե» Էկումենիկ ինստիտուտ։
2002-2004 թթ.- Ռուս Ուղղափառ Եկեղեցու Մոսկվայի հոգևոր ակադեմիա, Աստվածաբանական գիտությունների թեկնածու։
2006-2007 թթ. - Հռոմի Պապական Սալեզյան համալսարան։
- Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություն
2000 թ. - սարկավագ՝ ձեռամբ Տ. Նավասարդ եպիսկոպոս Կճոյանի։
2002 թ. - կուսակրոն քահանա՝ ձեռամբ Տ. Նավասարդ եպիսկոպոս Կճոյանի։
2011 թ. - մասնավոր վարդապետության 4 աստիճաններ՝ ձեռամբ Տ. Փառեն եպիսկոպոս Ավետիքյանի։ Թեզ՝ «Ս. Գրիգոր Նարեկացու կրոնաբարոյական հայացքները ըստ «Մատեան ողբերգութեան»):
2011 թ. - եպիսկոպոս՝ ձեռամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց
Կաթողիկոսի։
- Պաշտոնավարություն
2000 թ. – Դիվանատան «Մայր Աթոռ-թեմեր» բաժնի գործավար-քարտուղար, Վեհափառ Հայրապետի արարողապետ:
2004 թ.- Մոսկվայի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ։
2004 թ. - Ինտերնետային գրասենյակի փոխտնօրեն, հայկական բաժնի պատասխանատու, Գևորգյան հոգևոր ճեմարանում Հայ Եկեղեցու պատմության դասախոս։
2007-2008 թթ. - Մայր Աթոռի տնտեսական բաժնի տնօրենի պաշտոնակատար:
2008-2009 թթ. - Մայր Աթոռի վարչակազմակերպչական գործերի փոխկառավարիչ:
2009 թ. - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն:
2009 թ․ - Վանական խորհրդի անդամ։
2012-2021 թթ․ - Վերստուգիչ հանձնախմբի անդամ:
2012թ․-ից - Ճարտարապետական խորհրդի անդամ։
2017 թ․-ից - Գերագույն խորհրդի անդամ ։
2021 թ․-ից - Կարգապահական խորհրդի անդամ։
2021-2024 թթ. Մայր Տաճարի Լուսարարապետ:
2024 թ․-ից - Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն։