Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանապետ
- Ընդհանուր տեղեկություններ
Ծնվել է 1973 թ. օգոստոսի 5-ին, Արմավիրի մարզ Ոսկեհատ գյուղ։ Ավազանի անունը` Սամվել։
1980-1990 թթ. -Ոսկեհատ գյուղի միջնակարգ դպրոց։
1990-1996 թթ. -Գևորգյան հոգևոր ճեմարան։
2003-2007 թթ. - ԵՊՀ Իրավաբանության ֆակուլտետ (իրավաբանի որակավորում), «Իրավագիտություն» մասնագիտություն։
- Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություն
1996 թ. -սարկավագ՝ ձեռամբ Տ. Անանիա եպիսկոպոս Արաբաջյանի։
1997 թ. կուսակրոն քահանա՝ ձեռամբ Տ․ Զավեն արքեպիսկոպոս Չինչինյանի։
2001 թ. - մասնավոր վարդապետության 4 աստիճաններ՝ ձեռամբ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի (Վարդապետական թեզ՝ «Նվիրակությունը Հայոց Եկեղեցում»)։
2004 թ. Եպիսկոպոս` ձեռամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի:
2023 թ․ -արքության պատիվ՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական Կոնդակով։
- Պաշտոնավարություն
1996-1997 թթ. -Վեհարան՝ քարտուղար։
1998 թ. -նշանակվել է Մայր Աթոռի պարետ
1999 թ. -«Էջմիածին» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար
2000 թ. -«Մայր Աթոռ-թեմեր» գրասենյակի վարիչ-տնօրեն։
2001 թ․ -Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանապետ։
2003-2005 թթ. -Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոս (Հին Կտակարանի մեկնություն, Վարք Սրբոց, Եկեղեցական երաժշտություն):
2004 թ. -Մայր Աթոռի ներկայացուցիչ ՀՀ Ազգային Ժողովում
2001 թ. -Վանական խորհրդի անդամ։
2004 թ. -Գերագույն հոգևոր խորհրդի անդամ է։
2004 թ. -Ծիսական հարցերի ուսումնասիրման հանձնախմբի համաատենապետ։
2005 թ․ -Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարդապետական թեզերի պատրաստության և պաշտպանության հանձնախմբի ատենապետ
2014 թ. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր։
- Գրքեր և գիտական աշխատություններ
«Նվիրակությունը Հայոց եկեղեցում», Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչություն, 2004 թ.:
«Սուրբ Էջմիածինը և Սուրբ Գրիգոր Լուսավորիչը հայ մատենագրության մեջ», 1999 թ․։
«Որոնումներ...», Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչություն 2019 թ․։