Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Տավուշի թեմի առաջնորդ
- Ընդհանուր տեղեկություններ
Ծնվել է 1971 թ. Գյումրի։ Ավազանի անունը՝ Վազգեն։
1978-1988 թթ. – Երևանի թիվ 156 դպրոց։
1988-1994 թթ․ - Գևորգյան հոգևոր ճեմարան։
1998-2000 թթ. – Լիդձի (Անգլիա) համալսարան և Մըրֆիլդի Ս․ Հարության աստվածաբանական քոլեջ (բակալավր):
2012 թ. - Մոնրեալի Քոնքորդիա համալսարան, աստվածաբանություն և կենսաբանական բարոյագիտություն։ Դոկտորական թեզ՝ «Հայաստանի Առողջապահական համակարգը. պատմական, սոցիալական և աստվածաբանական եզրաշերտը, անցյալը ներկան և ապագայի զարգացման հեռանկարը»։
- Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություն
1994 թ․ - սարկավագ՝ ձեռամբ Տ․ Անանիա եպիսկոպոս Արաբաջյանի։
1995 թ. - կուսակրոն քահանա՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի։
2002 թ. - մասնավոր վարդապետության 4 աստիճաններ՝ ձեռամբ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի (Թեզ՝ «Հիվանդաց Օծման խորհուրդի խնդիրը Հայ Եկեղեցում»)։
2003 թ. - եպիսկոպոս՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի։
2023 թ․ - արքության պատիվ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական Կոնդակով։
- Պաշտոնավարություն
1996 թ. - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էջմիածին» պաշտոնական ամսագրի գլխավոր խմբագիր,
1996 թ. -Քրիստոնեական Դաստիարակության և Քարոզչության կենտրոնի փոխտնօրեն։
1996-1998 թթ. Գևորգյան հոգևոր ճեմարանի և Վազգենյան դպրանոցի դասախոս (Սուրբ Պատարագի Մեկնություն, Շարականագիտություն, Ընդհանուր Եկեղեցու պատմություն):
1996-1998 թթ. - Ամենայն Հայոց Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի գավազանակիր։
1998-2000 թթ - Մանչեսթրի Սբ. Երրորդություն եկեղեցու այցելու հովիվ:
1996-2000 թթ. - Հայաստանում Քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի միջոցառումների կազմակերպման կենտրոնական մարմնի անդամ:
2000-2002 թթ. - Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչ:
2002 թ. - Մայր Աթոռի Մամուլի, լրատվության և Հասարակական կապերի գրասենյակի Տնօրեն, «Շողակաթ» հեռուստաընկերության տնօրենների խորհրդի նախագահ։
2002-2003 թթ. - Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ։
2003 -2013 թթ. - Կանադայի հայոց թեմի առաջնորդ։
2013-2015 թթ. - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն։
2015 թ.- ից - Տավուշի թեմի առաջնորդ։
2017 թ.-ից - Գերագույն հոգևոր խորհրդի անդամ։
- Գրքեր և գիտական աշխատություններ
«Հիվանդաց Օծման խորհուրդի խնդիրը Հայ Եկեղեցում», Սբ. Էջմիածին, 2011 թ.։
«Ավետյաց երկրի տեսլիքով», 2013 թ.։