Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյան
Մայր Աթոռի Եկեղեցական Հայեցակարգային Հարցերի գրասենյակի տնօրեն
- Ընդհանուր տեղեկություններ
Ծնվել է 1965 թ. հուլիսի 21-ին, գյուղ Արտիմեդ, Էջմիածին։ Ավազանի անունը` Էդվարդ։
1972-1982 թթ. Արտիմեդի միջնակարգ դպրոց։
1982-1989 թթ. Գևորգյան հոգևոր ճեմարան։
1984-1986 թթ. ծառայություն խորհրդային բանակում։
- Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություն
1989 թ. – սարկավագ՝ ձեռամբ Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի։
1991 թ. - կուսակրոն քահանա՝ ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի։
1996 թ. - մասնավոր վարդապետության 4 աստիճաններ՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին
Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի։ Թեզ՝ «Սուրբ Գրիգոր Տաթևացու «Հարցմանց» և «Ոսկեփորիկ» գրքերի հայրախոսական աղբյուրները»։
2003 թ. – եպիսկոպոս՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ։
2023 թ․ – արքության պատիվ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական Կոնդակով։
- Պաշտոնավարություն
1989- 1991 թթ. - Էջմիածին ամսագրի քարտուղար։
1990-1991 թթ. - Մայր տաճարի թանգարանի հսկիչ։
1992-1994 թ. - Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի գավազանակիր։
1991-2002 թթ․ - դասախոս Գևորգյան հոգևոր ճեմարանի (Նոր կտակարան, Հին կտակարան, Հայ Եկեղեցու տոներ, Քրիստոնեական)։
1993-1995 թթ. - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին կից և Արարատյան Հայրապետական թեմի կիրակնօրյա դպրոցների վարիչ-տնօրեն։
1995-1999 թթ. - Քրիստոնեական Դաստիարակչական Քարոզչական Կենտրոնի (ՔԴՔԿ) տնօրեն։
1999-2002 թթ. - Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ։
2002- 2019 թ. - Վիրահայոց թեմի առաջնորդ։
2007 թ․-ից - Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ։
2017-2021 թթ․ - Մայր Աթոռի Կարգապահական և Պարգևատրման հանձնախմբի անդամ։
2018 թ․- Հայրենիք-Սփյուռք հանձնախմբի ատենապետ։
2019 թ․-ից - Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն։
- Պարգևներ և կոչումներ
ՀՀ պաշտպանության նախարարության «Անդրանիկ Օզանյան» շքանշան, 2017 թ.։