Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյան

Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ
  • Ընդհանուր տեղեկություններ

Ծնվել է 1951 թ. Արաբկիր, Թուրքիա։ Ավազանի անունը՝ Սարգիս։

1964-1967 թթ.- Կ. Պոլսի Սուրբ Խաչ դպրեվանք։

1967-1971 թթ.-Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վարժարան և ընծայարան:

1977-1980 թթ․ -Նյու Յորքի (ԱՄՆ) Անգլիկան եկեղեցու Աստվածաբանության

համալսարան (մագիստրոս)։

1980-1982թթ․ Մինեապոլիսի Սուրբ Հովհաննես կաթոլիկ համալսարան։

1982թ. Օքսֆորդի համալսարանի Արևելյան գիտությունների համալսարան։

1982–1984 թթ․ Հռոմի Գրիգորյան համալսարան։

 

Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություն

1968 թ․ - սարկավագ՝ ձեռամբ Տ. Եղիշե արքեպիսկոպոս Տերտերյանի ։

1971 թ. - կուսակրոն քահանա՝ ձեռամբ Տ․ Եղիշե արքեպիսկոպոս Տերտերյանի։

1973 թ․- մասնավոր վարդապետության 4 աստիճաններ՝ ձեռամբ Տ. Եղիշե

արքեպիսկոպոս Տերտերյանի ։

1990 թ. – Եպիսկոպոս՝ ձեռամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի։

1992 թ. - արքության պատիվ՝ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Վազգեն Ա Ամենայն Հայոց

Կաթողիկոսի Հայրապետական Կոնդակով։

 

Պաշտոնավարություն

1971-1974 թթ․ Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի և ընծայարանի

փոխտեսուչ։

1974-1990թթ. - հովվական սպասավորություն Ստամբուլի, Յաֆայի, Հայֆայի, Ռամլեի և ԱՄՆ-ի տարբեր շրջաններում:

1990-2018թթ. – ԱՄՆ Հայոց Արևելյան Թեմի Առաջնորդ։

1990թ-ից - անդամ Գերագույն Հոգևոր Խորհրդի։

2018 թ.- Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ (նստավայրը` Հռոմ):

 

Կոչումներ և պարգևներ 

ԱՄՆ «Էլիս կղզու» պատվո շքանշան։

«Հայրենիք» բարձրագույն շքանշան՝ ՀՀ Նախագահի կողմից։

Նյու Յորքի (ԱՄՆ) Անգլիկան եկեղեցու Աստվածաբանության համալսարանի պատվավոր դոկտոր։

Հայաստանի գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչում:

Նյու Ջերսիի համալսարանի պատվավոր դոկտոր։