Խոսք Զորավար Անդրանիկի աճյունի առջև

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը ասված Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում Զորավար Անդրանիկի աճյունի առջև

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ, ՓԵՏՐՎԱՐ 20

 Սիրելի բարեպաշտ ժողովուրդ հայոց.

 Տոն է այսօր հայության, արդարության հաստատման թանկ օր։ Անկախ Հայաստանի Հայրենի հողր որպես սուրբ  մասունք իր նվիրական գիրկն է առնում Զորավար Անդրանիկի տարագիր աճյանր։ Բյուր փառք Աստծո ազատ Է Հայաստանը ընդունելու իր դյուցազուն  հերոս զավակին. որի վերջին կամքն էր Հայրենիքում ամփոփել իր մարմինը. սակայն հանգրվան գտավ հեռավոր Փարիզում, քանզի  Ազատության Մարտիկր՝ մահացած անգամ, սարսափով էր ազդում  բռնապետություններին։
Արդարն, աշխարհում չկա մի հայ. որի սիրտը հուզմանքով չտրոփի և  հպարտությունից չուռչի՛ արտաբերելով Զորավար Անդրանիկ նվիրական անունը։ Դյուցազնաշունչ զորավարի և նրա զինակից երկրապահ ֆիդայիների հայտնի ու անհայտ անուններով է բացվում 19-րդ դարի հայ ազատագրական պայքարի հուժկու նոր շրջանը լի տասնամյակների անձնուրաց նվիրումով, գերմարդկային ջանքերով. զոհողություններով ու կորուստներով, լի արդարության հանդեպ անկեդծ հավատով և խորը հիասթափություններով։ Շուրջ կեսդարյա հերոսապատում այդ ժամանակաշրջանը ավելի, քան նախընթաց մի քանի դարեր, հասունության անօրինակ դասեր մատուցեց մեր ժողովրդին՝ վերստին հավաստելով հայի ապրելու կամքը և մարտական ոգին, ազատության սերը և զոհաբերվելու կարողությանը։

 «Ո՛վ Ազատության դու սպառազեն. Տավրոս լեռներից մեզ երևեցար՛՛։ Ապավինած Սասնա քաջաց անպարտելի ոգուն. Զեյթունի. Տարոնի սեգ լեռներին ու թավ անտառներին. արդարության տենչով վառված Հայրենյաց պաշտպան ուխտյալները ֆիդայի հայ քաջորդիք առաջնորդեցին սրբազան ընդվզումը ընդդեմ Օսմանյան Թուրքիայի հայաջինջ բռնությունների՝ կերտելով հայ ժողովրդի ինքնապաշպանական մարտերի ոգին և հերոսական այդ մարտերում կոփվելով որպես զորավարներ։

 Սիրելի հայորդիք. մարտական երկար ուղի է անցել մեծ Հայդուկապետ ու Զորավար Անդրանիկը։ Շապին-Գարահիսարցի սավառնաթև Արծվի թռիչքի բարձունքից տեսանելի են Առաքելոց վանքի կռիվը, Սասունի հերոսամարտերը, Դիլմանի ճակատամարտը.. Նրա սխրալից, անանձնական կյանքի ճանապարհով կարելի է քայլ աո քայլ վերապրել հայ ժողովրդի 19-րդ դարավերջի  եղեռնասկիզբ 20-րդ դարի առաջին քսանամյակի անվիճելիորեն գրո հիշատակի արժանի պատմությունը հարուստ հերոսական կերպարներով։ Հայաստանի ազատագրման երազով ապրած քաջազունների հրեղեն կյանքով, ինչպես եդեգան փողից, ծնունդ առավ Հայաստանի Առաջին Հանրապետությունը, որի ժառանգորդն ենք այսօր մեր Հայրենիքի ազատ ու անկախ փոքրիկ այս հողակտորի վրա։

 Երանելի է դարձդ. Զորավար, երախտագետ մեր ժողովրդի սիրո խնկարկումով, հաղթանակած հայ զինվորների թևերի վրա Սուրբ էջմիածնի Մայր Տաճարից Հայոց Հանրապետության ղեկավարության ուղեկցությամբ գլխավորությամբ Հանրապետության նախագահի, Հայրապետիս և զինվորյալ միաբանությանս աղոթքով, հպարտ Եռագույնի ներքո ճանապարհվում ես դեպի բարձունքը անմահների, ուր հայրենաբաղձ, տենչավառ հոգուդ հրճվանքով ընդառաջ են գալիս լույս հոգիները բյուր զավակներիդ, որ նոր նահատակներն են վասն Հայրենյաց, վասն հավատի՝ մարտի ելած նաև քո անվամբ, հայացքի առջև քո թանկ պատկերը՝ կրծքիդ շողացող Սուրբ Լուսավորչի շքանշանով։ «Գործս կիսատ մնացե խոսքդ նոր արժևորմամբ ու հնչողությամբ վերստին արձագանքում է հայ հոգիներում։ Գործիդ շարունակման վկան է այսօրը, որով, խոսքիդ համաձայն, «հավատքով մխրճվում ենք դեպի ապագանե։ Այսօր Զորավարիդ աճյունը չէ միայն, որ ամփոփում ենք հայրենի հողում, այլև կոթող ենք կանգնեցնում անթաղ ու անշիրիմ հայրենյաց պաշտպան բազում հայորդյաց՝ մեր երկրի սրտում ու մեր հոգիներում անթեղելով ձեր սերը առ Հայրենին, ազատատենչ ոգին ու հավատը հայոց գալիքի հանդեպ։

 Հաղթապսակ սուրդ սիրելի Զորավար, որ բազմիցս շողացել է ազատության ու արդարության հույսի ցոլքերով, խաղաղ ու շինարար կյանքի երազի փայլով, քո ամուր ձեռքում դարձել է հրավեր ու կոչ հայոց միության, արարումի իր այս խորհրդով հայոց արևին է պարզվել այսօր երազ քո Հայրենիքում, Սուրբ էջմիածնում, ուր 80 տարիներ առաջ պատյան դրեցիր ու այն հանձնեցիր լուսահոգի Գևորգ Ե Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Թող շեղբը սրիդ խաղաղության անամպ կապույտը անդրադարձնի Մայր Հողին առմիշտ և հերկի հայոց հոգին ստեղծագործ ու հողը պտղաբեր հայորդյաց մտաց ու ձեռքի արգասիքների արևագույնը բազմապատկելով հայրենի երկնքում։ Թող լեռնանիստ մեր Հայրենիքի բարձր երկնքից Հույսի, Հավատի, Սիրո լույսերի արտացոլանքով կոչնականչ սուրդ միավորի հայ հոգիները ի սփյուռս աշխարհի։

 Թող Զորավարիդ հոգնատանջ մարմինն ու անմահ հոգին հանգիստ գտնեն ազատ Հայրենիքի մեր սուրբ հողում, Մասյաց փեշերին հավերժախոս բազմած Սուրբ էջմիածնի հայացքի առջև՝ Եռաբլուրի փառքի բարձունքին։

«Խունկ, աղօթք և բիւր օրհնութիւն ի լուսեղէն յարկսն բնակեալե քո հոգուն։

«Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի. ամէն¦: