Դիվանատունը իրականացնում է Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի պաշտոնական հաղորդակցությունը Հայ Առաքելական Եկեղեցու Նվիրապետական Աթոռների, Թեմերի, Հայրապետական Պատվիրակությունների և այլ կառույցների, ինչպես նաև պետական և հասարակական մարմինների ու կազմակերպությունների միջև: Դիվանատունն է իրականացնում նաև եկեղեցական մարմինների ժողովների կազմակերպչական աշխատանքները։
Դիվանատանը գործում են հետևյալ գրասենյակները՝
1․ Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակ,
2․ Պետական և հասարակական կառույցների հետ հարաբերությունների գրասենյակ,
3․ Եկեղեցական-ժողովական կառույցների գրասենյակ։
Դիվանապետ՝ Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան