Հիմնվել է 2014 թվականի հոկտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ:
Սույն բաժինը հաստատում է հարաբերություններ և պահպանում կապեր Հայաստանում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների, հասարակական կառույցների, ՀՀ Արտաքին գործերի նախարարության և համապատասխան պետական մարմինների հետ:
Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժինը կազմակերպում է նաև օտարերկրյա և հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների և պետական կառույցների և կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպումները Նորին Սրբություն հետ:
Տնօրեն՝ Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան
Հեռ. +374-10-517-250
e-mail: [email protected]